Ոսկե ձկնիկ բռնելու ժամանակները.ովքեր են ուզում տեր կանգնել Տերտերասարի հանքավայրին. ի՞նչ կապ ունեն Ղալումյանները.Newsmedia.am

Իրավական

Բոլորովին վերջերս, Hetq.am-ը անդրադարձել էր Սյունիքի մարզի Տերտերասարի ոսկու հանքավայրի ուսումնասիրության համար ասպարեզում հայտնված հին ու նոր հավակնորդների` հանքարդյունաբերության ոլորտում փորձ չունեցող «Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ն և ոլորտի հնաբնակներից՝ այդ նույն հանքավայրի հետ քանիցս առնչություն ունեցած գործարար Սիլվա Համբարձումյանին:


Հիշեցնենք, որ ըստ նույն հրապարակման  «Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ն ցանկանում է պարզել, թե որքան ոսկու պաշար կա Տերտերասարի հանքավայրում, և դրական արդյունքների պարագայում դիմել շահագործման իրավունք ստանալու համար:
Այդ նպատակով էլ ընկերությունն արդեն դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն` ստանալու Տերտերասարի ոսկու հանքավայրի երկրաբանատնտեսագիտական վերագնահատման աշխատանքների թույլտվություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրական եզրակացություն:

«Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ն, որը գրանցվել է 2022թ․ ամռանը, այեւս հայտնի է, որ հիմնադրել են Արամ Ստեփանի Ստեփանյանն ու Սարգիս Գառնիկի Վարդումյանը։ Այս անձինք առավել հայտնի են «Ս․Ա․Վ․ գրուպ» ՍՊԸ-ի գործունեությամբ, որը հայաստանյան շուկայում ներկայացնում է ձեռնոցներ, սննդի պոլիէթիլենային փաթեթավորման թաղանթներ, հյութի ձողիկներ, ալյումինե տարաներ, մեկանգամյա օգտագործման գլխարկներ, բախիլներ և շատ այլ ապրանքներ։ Այս ընկերության՝ որպես հոլդինգային մաս կազմող այլ ընկերություններ ևս կան, օրինակ՝ «Էվուլուտ» ՍՊԸ-ն, որը էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոն է։


«Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Գևորգյանը Hetq.am-ի հետ զրույցում հաստատել է, որ իրենք նոր են մուտք գործում հանքարդյունաբերության ոլորտ, բայց եւ վստահեցրել է, որ իբրեւ ունեն պրոֆեսիոնալ թիմ, լավ ծրագիր և թափանցիկ են աշխատում:
Տերտերասարի հանքավայրը, Երկրաբանական ֆոնդում առկա տեղեկատվության համաձայն՝ 2000-2012թթ․ Տերտերասարի ոսկու հանքավայրը շահագործել է «Սիփան-1» ՍՊԸ-ն։ Ընկերությունն իհարկե տարբեր ժամանակներում տարբեր տերեր է ունեցել, իսկ հանքարդյունահանման գործունեության վերջին շրջանում այն տնօրինել է գործարար Սիլվա Համբարձումյանը։

Հ. Գ 1


Այն, որ այլեւս Տերտերասարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի համար թեժ պայքար է սկվսել, եւ որ հանրային լսումների փուլում, կոնկրետ շրջանակներ փորձում են «ոսկե ձկնիկներ բռնել... օր-օրի գնալով այդ խոսակցությունները կարծես թե ամրապնդվում են,  քանի որ ըստ տարբեր կուլուարներում շրջանառվող ակտիվ լուրերի շատերն են փորձում «թաթները դնել» եւ այսպես ասած տեր ու տիրակալը դառնալ Տերտերասարի, քանի որ օրվա տերերը խառնել են դերերը հիմնովին:


Բացատրենք թե ինչու. պտտվող ակտիվ լուրերի համաձայն, «Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ին "քաղցր  աչքով է նայում", ասել է թե կանաչ ճանապարհ է մաղթում  մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավոր-սանիկական կլանը. նույն ինքը Ղալումյանների թեւը. ոչ պակաս գործընթացին ուշի-ուշով հետեւում են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, եւ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ովքեր բնականաբար Ղալումյանների սիրելիներին  "թեւերի վրա պետք է տանեն"  ամենուր:

«Պրո-Կոնստրակտ» ՍՊԸ-ն 329 637 քմ տարածք է հայցում պաշարները վերագնահատելու ուսումնասիրությունն իրականացնելու համար։ Չնայած ՇՄԱԳ հայտում նշվում է, որ այն դուրս է «Արևիք» ազգային պարկի սահմաններից, այդուհանդերձ, դեպի նախատեսվող գործունեության հայցվող տարածք ճանապարհը մասամբ անցնում է «Արևիք» ազգային պարկի տարածքով, որը գրունտային ճանապարհ է և նախկինում ու ներկայում օգտագործվում է ինչպես տարածքի բնակիչների կողմից, այնպես էլ օգտագործվել է հանքի շահագործման համար։

Հ. Գ 2


Մինչ կփորձենք մեր հաջորդ հրապարակումներում լսել հայտ ներկայացրած երկու ընկերությունների ներկայացուցիչներին, այդ թվում նաեւ գործարար Սիլվա Համբարձումյանին, ուզում եմ ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, թե թավշիստների օրոք ինչ տեսակ «Սաշիկներ» ենք ստացել, որոնց ժամանակին մատնացույց էր անում նույն ընդդիմադիր Փաշինյանը, ասելով որ ՀՀԿ-ի օդիոզ դեմքերն ու նրանց մերձավոր շրջապատը. "քավոր-սանիկ- ախռանիկ"…ամեն տեղ կան եւ որ ամեն տեղ նրանց շունչն ու ձեռքն է: 


Հիշում ենք թե ինչ պաթոսով էր ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը, Կառավարության  հարց ու պատասխանի ժամին  «խաչին» հանում  Գագիկ Խաչատրյաններին, Հովիկ Աբրահամյաններին, մարզպետներին, բոլոր-բոլորին ասելով որ երկիրը  "խժռում"    եւ փլուզում է խնամի-ծանոթ-բարեկամ. ԽԾԲ սիստեմը, քանի որ այդ թվարկած անունների "թրի տակով պետք է անցնեին" բոլոր տիպի կարեւորագույն որոշումներն ու "դաբրոները"  որոնց շնորհիվ ծաղկում ու բարգավաճում էր նրանց շրջապատը:
Հիմա հարց նույն Նիկոլ Փաշինյանին. քանի որ մինչ այս պահը "ձկան պես լուռ են"  Ղալումյանները, այդ թվում նաեւ Սյունիքի մարզպետարանը…. թե իրականում ի՞նչ հետաքրքրություններ այստեղ կարող են ունենալ Ղալումյանները:


Ուստի հարցն ուղղում ենք երկրի վարչապետի աթոռը զբաղեցրած անձին. նույն Նիկոլ Փաշինյանին. եթե այս լուրերը իրականության հետ աղերս ունեցան, ապա ինչո՞վ են տարբերվելու այսօրվա իշխանականները նախորդներից, ինչո՞վ է տարբերվելու Ղալումյանը՝ իրենց մատնանշած  Սաշիկներից, Վաչոներից, Տամոժնի Գագոներիից եւ մյուսներից, եւ ի՞նչպես է Փաշինյանը   միջազգային ատյաններում թմբկահարելու, որ մենք ժողովրդավար ու ավտորիտար երկիր չենք, ուր շարունակում են իշխել թաքնված բդեշխներն ու քավոր-սանիկները, որոնց թուրը շարունակում է աջ կտրել այնքան ժամանակ, քանի դեռ " ծովը ծնկներից է" , հնարավորություններն էլ անսպառ:

Դե թավշիստների սրտի պատգամավորի մասին էլ չենք խոսում….նույնը ինքը ժամանակին  Փաշինյանի ձեռքի շիշը բռնած Հայկ Սարգսյանի, ում  ամենատարբեր շրջանակներ  ակամայից հիշում են այնպես, ինչպես կհիշեին նույն Սաշիկներին ու Վաչոներին: 

 


Ինչեւէ, NewsMedia.am-ը հետեւելու է Տերտերսարաի հանքավայրի շուրջ ընթացող գործընթացներին, եւ հանրությանը ներկայացնելու ենք թե իրականում ի՞նչ ախորժակներ են "եռում"  եւ ինչ ձեռքեր են փորձում տեր դառնալ Տերտերասարի հանքավայրին:

 

Շարունակելի

 
 

Աղբյուր Newsmedia.am 

https://iravunk.com/sim/?p=313585&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը