Թեհրանում մահապատժի է ենթարկվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված տղամարդը
Միջազգային
Այսօր Թեհրանում մահապատժի է ենթարկվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Յասին Հուսեյնզադեն։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Իրանի դատական համակարգի տեղեկատվական պորտալը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 27-ին Յասին Հուսեյնզադեն ինքնաձիգով հարձակում էր իրականացրել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակումը կանխելիս սպանվել է դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, վիրավորվել դիվանագիտական առաքելության եւս երկու աշխատակից։
https://iravunk.com/sim/?p=313567&l=am/