Տարածաշրջանային անվտանգությունը պետք է մշակվի տարածաշրջանի երկրների կողմից. Իրանի ՊՆ ղեկավար
Հասարակություն
Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների հաղորդակցության պատմական ճանապարհն է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանի նկատմամբ։
«Իրանի սկզբունքային քաղաքականությունը բոլոր հարևանների, հատկապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն է, և ոչ մի խոչընդոտ չի կարող խանգարել այդ ճանապարհին»։
Նասիրզադեն, անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններին, ընդգծել է, որ Իրանն աջակցում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը և պատրաստ է արագացնել այդ գործընթացը:
Նա հավելել է. «Կովկասում տևական խաղաղությունը հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային զարգացման համար»:
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի և իրանական ղեկավարության վերջին հանդիպումներին՝ պաշտպանության նախարարը հայտարարել Է. «Իրանը հատուկ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, համագործակցությունը շարունակվելու է փոխադարձ շահերի հիման վրա և անկախ օտար տերությունների ճնշումներից»:
Իր ելույթի մեկ այլ հատվածում Ամիր Նասիրզադեն խոսել է Կովկասում արտատարածաշրջանային տերությունների ներկայությունից. «Տարածաշրջանային անվտանգությունը պետք է մշակվի տարածաշրջանի երկրների կողմից, քանի որ արտաքին միջամտությունը միայն կուժեղացնի անկայունությունը»։
https://iravunk.com/sim/?p=313566&l=am/