Հակակոռուպցիոն կոմիտեն գրոհ կսկսի. ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն գրոհ է սկսել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Կոմիտեի աշխատակիցները առաջիկայում մտնելու են բոլոր տեսչական մարմիններ, թաղապետարաններ, համայնքապետարաններ: Իսկ ահա պատճառը կաշառքի կոռուպցիոն գործընթացների մասին օպերատիվ տվյալներն են։ Ասել է թե՝ առաջիկայում ձերբակալություններ են սպասվում, ու հուսանք, որ Կոմիտեի ձեռքերը կհասնեն խոշոր ձկներին, քանի որ դժվար թե վերոնշյալ կառույցների ղեկավարները տեղյակ չլինեն, թե ինչ գործընթացների մեջ են ներգրավված իրենց ենթակաները։
Նշենք, որ երեկ քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ էին ձերբակալվել կաշառքի քրեական վարույթի շրջանակում։ Ավելի ուշ իրավապահները մտան քաղաքաշինության տեսչական մարմին ու ձերբակալություններ սկսեցին, որը եւս կապված էր կաշառքի քրեական վարույթին։ Սա էլ դեռ քիչ չէր՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների վերաբերյալ կաշառք ստանալու մեղադրանքներով»։