Հակակոռուպցիոն բաժնի աշխատակիցները քիչ-քիչ մոտենում են նիստերի դահլիճին. Մանուկ Սուքիասյան

Ներքաղաքական

Ձերբակալվել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ՝ կաշառք ստանալու համար։ Ձերբակալությունը եղել է երեկ առավոտյան՝ այն ժամանակ, երբ ընթացել է Երեւանի ավագանու հերթական նիստը: «Իրավունք»-ն այս մասին զրուցեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ:

Ի՞նչ մեկնաբանություն կտաք մայիսի 20-ին կատարված ձերբակալությունների վերաբերյալ, եւ արդյո՞ք այս ձերբակալությունների շարքը չի խոսում այն մասին, որ կոռուպցիան նվազելու փոխարեն՝ մեծ աճ է գրանցել վերջին տարիներին:

Իհարկե, մեկ բան ակնհայտ է` որտեղ կոռուպցիան է շատ, այնտեղ ձերբակալություններն են շատ: Այս տեմպերով, որ շարունակվի, քրեակատարողական ծառայությունը ստիպված կլինի մի առանձին բանտ բացել՝ միայն Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների ձերբակալված աշխատակիցներին պահելու համար: Կոռուպցիայի մետաստազները թափառում են քաղաքային իշխանության մեջ: Այնպես որ, օրինաչափ երեւույթ է, կզարմանանք, որ որոշակի պարբերականությամբ ձերբակալություններ չլինեն:

Դուք ամբիոնից ասացիք, որ եթե այսպես շարունակվի, ապա հակակոռուպցիոնի աշխատակիցները քիչ-քիչ կմտնեն նիստերի դահլիճ: Ի՞նչ եւ ո՞ւմ նկատի ունեիք:

Տեսեք՝ ինչ ստացվեց, թաղապետարաններում եղան ձերբակալություններ, վերջերս էլ եղան քաղաքապետարանի Բուզանդի մասնաշենքում ձերբակալություններ: Արդեն մուտք են գործում Երեւանի քաղաքապետարանի հիմնական մասնաշենք: Այսինքն՝ աստիճանաբար հակակոռուպցիոնի աշխատակիցները կմոտենան նիստերի դահլիճին, որտեղ նստած են կոռուպցիայի վրա իրենց փեշերը փռած տարբեր չինովնիկներ, եւ որքան մոտենա նախընտրական ընտրարշավը, այնքան աղմկոտ ձերբակալություններ են հնարավոր:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում