Օրվա իշխանության կադրային քաղաքականությունը բացարձակ ապաշնորհ է. Նարե Արամյան

Ներքաղաքական

Երեկ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այցելել էին քաղաքապետարան, որի արդյուքում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԻ հետ:

Ի՞նչ է կատարվում քաղաքապետարանում:

Մարդիկ փորձում են արդարանալ, որ իբրեւ թե այնքան լավ են աշխատում, որ ոչ միայն նախկինների, այլ նաեւ իրենց օրոք նշանակված կադրերը կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվում են, եւ դա իրենց թափանցիկ աշխատանքի արդյունք է: Այստեղ ես շտապեմ ասել, որ այդ դեպքում՝ նախկինների օրոք եղած բազմաթիվ ձերբակալությունները պետք է, որ խոսեին նախկին իշխանությունների ոչ միայն թափանցիկ, ժողովրդավար, այլ նաեւ արդարամիտ աշխատանքի մասին: Սակայն այս դեպքում պետք է փաստել, որ այդպես չէ, սա խոսում է համակարգային կոռուպցիայի խորացման եւ այն մասին, որ այս կադրային քաղաքականությունը լրիվ իրենց տրամաբանության շարունակությամբ բացարձակ ապաշնորհ է: Այս չափ պրիմիտիվ եւ պարզունակ, ակներեւ եւ տհաճ օրինախախտ իրավիճակները արդարացնելու համար նման քայլերի դիմելը ոչ միայն տրամաբանական չէ, այլ նաեւ ավելի է խորացնում այսօրվա տկար եւ ամուլ քաղաքականությունն ու ամենօրյա աշխատանքը: Այնպես որ, ոչ թե հասունացել, այլ արդեն վաղուց անցել են ներկայիս իշխանություններին եւ հատկապես քաղաքային ապաշնորհ իշխանությանն ուղղակի հեռացնելու եւ պատասխանատվության կանչելու ժամանակը:

Ավագանու նիստերին քաղաքացին ավելի շատ տեսնում է միջանձնային հարաբերությունների պարզաբանում, քան աշխատանք, որը կլինի ի շահ քաղաքի: Այս մասին ի՞նչ կասեք:

Իրականում, ինչպես միշտ, ծրագրային տեսանկունից ամեն բան տապալված է: Այսինքն՝ նրանք անում են ամեն բան` աշխատանքի իմիտացիա ստեղծելու համար, եւ դրա շորշոփի տակ ընդանրապես ոչինչ չեն անում: Նկատենք, որ ոչ մի ծրագիր չկա, որ իրենք սկսել են եւ ավարտին հասցրել՝ առհասարակ, էլ ուր մնաց, որ փոքր նախագծերը հաջողություն ունենան: Ամբողջ նպատակը հիմնականում ինչ-որ արհեստականորեն եւ ոչ տրամաբանական գերշահույթներ ունեցող կա՛մ ընկերությունների տակ է, կա՛մ իրենց ներխմբային եւ անձնական շահերի բավարարում է: Այս ամենն այնքան ակներեւ է, որ արդեն նույնիսկ տարօրինակ է դառնում, որ մենք նույնիսկ այդ մասին խոսում ենք: Ասեմ ավելին, ցանկացած խնդիր, որ բարձրաձայնվում է ընդդիմության կողմից, որ եկեք մենք էլ ձեզ օգնենք, քանի որ բնակիչն է խնդրում, ստեղծվում է մի իրավիճակ, որ իբրեւ մենք խոսում ենք միայն վատի մասին՝ չտեսնելով ինչ-որ վերացական, երեւակայական բաներ, որոնք, բնականաբար, լինել չեն կարող: Խնդիրները, որոնք բարձրաձայնում ենք, դրանք մեր խնդիրները չեն: Մենք ամենօրյա ռեժիմով գնում ենք բնակիչների ահազանգերի հետքերով: Սա է ողջ հարցը: Ու անգամ տարրական խնդիրների լուծման հարցում, այս մարդիկ չունեն ընկալունակության որեւէ նշույլ եւ չեն էլ պատրաստվում, ընդհանրապես որեւէ բնակչի՝ թեկուզեւ 9 տոկոսով իրենց ընտրած, ձայնը հասանելի եւ լսելի դարձնել գործադիր մարմնի որոշումների կայացման ընթացքում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում