«ՄԱՐՏԻ ԴԱՇՏԻՑ ԱՆՁԱՄԲ ԴՈՒՐՍ Է ՀԱՆԵԼ ՄԵԾ ԹՎՈՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ՈՒ ԶՈՀԵՐ, ՈՉՆՉԱՑՐԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ, ՍՏԱՑԵԼ, ՄԱՀԱՑՈՒ ԲԵԿՈՐԱՅԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ։
Հասարակություն
Այսօր, մայիսի 20-ը, 2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում անմահացած հերոս ՀԱՅԿ ՎԱՀԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 28 տարեկան։ Անմահ հերոսի շիրիմին են այցելել հարազատներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Հայկը ծնվել է 1997 թվականին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Նրա բարեկամուհին Iravunk. com -ի հետ զրույցում նշեց. «Հայկը շատ ակտիվ ու ընկերասեր մարդ էր։ 2004֊2015թթ. սովորել է Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում։ Ցուցաբերել է բարձր առաջադիմություն, ղեկավարել «Աշակերտական խորհուրդը»։ 2008֊2015թթ. եղել է ՀՀ Գոսոկուրյու միջազգային կարատեի ասոցիացիայի մարզիկ, ստացել սև գոտի և սեմպայ կոչում։ Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով, բազում անգամներ դառնալով Հայաստանի չեմպիոն։ Սովորել ու ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։ Շատ կարգապահ էր։ 2019֊ին Հայկը ծառայության է անցել Ջրականում, որպես դասակի հրամանատար։ 2020֊ին տեղափոխվել է նույն զորամասի ուսումնական գումարտակ նշանակվելով նորակոչիկների դասակի հրամանատար։ 2020 ֊ին սկսված Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմի առաջին իսկ օրից սկսած, Հայկը ակտիվ մասնակցել է։ Սեպտեմբերի 28֊ին, նա մարտի դաշտից անձամբ դուրս է հանել մեծ թվով վիրավորների ու զոհերի։ Մինչև հոկտեմբերի 2֊ը գտնվել է տվյալ տեղամասում, ոչնչացրել դիվերսիոն խմբերի ու հետ շպրտել թշնամու մեծաթիվ կենդանի ուժեր։ Հոկտեմբերի 2֊ին հրաման է ստացել օգնել 2 ՀԳՄ֊ի ստորաբաժանումներին շրջափակման մեջ չընկնելու նպատակով։ Այդ շրջանում էլ սկսվել է թշնամու կողմից լայնածավալ հրետակոծությունը, որի հետևանքով Հայկը ստացել է մահացու վիրավորում։ Նա կամային ու անձնվեր զինծառայող էր, շատ սիրված ու հարգված հրամանատարության ու ծառայակիցների կողմից։ Հետմահու արժանացել է «Արիության համար», «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1֊ին աստիճանի» մեդալների»։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=313524&l=am/