Վերջին տարիներին հայ հայտնիների հատկապես ամուսնությունների ժամանակ բացահայտվում են նաև նրանց սիրելիների ընտանիքի անդամների ով լինելը, արտաքին տեսքն ու դրա շուրջ նաև քննարկումներ են ծավալվում: Հատկապես երիտասարդ և գեղեցիկ զոքանչները մեր օրերում մեծ հետաքրքրություն են առաջացնում:
ԳՈւՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆ
Դեռ տարիներ առաջ Գուրգեն Դաբաղյանի անակնկալ ամուսնությանը զուգահեռ նաև քննարկվում էր նրա երիտասարդ, գեղեցկուհի զոքանչը`Անիտան: Իննայի մայրը հենց դստեր հարսանիքին աչքի էր ընկեր իր երիտասարդ տեսքով: Ասեկոսեներ էին պտտվում նաև` ըստ որոնց, Անիտան Իննայի խորթ մայրն է, քանի որ անհնար էին համարում երգչի կնոջ`այդքան երիտասարդ մայրիկ ունենալը:
ԳԵՎՈՐԳ ՄԿՐՏՉՅԱՆ
Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանի զոքանչը ևս համարվում է ամենաերիտասարդներից: Թեև Քրիստին տարիքով այնքան էլ մեծ չէ, այնուամենայնիվ նրա մայրիկի երիտասարդությունը ևս գնահատվեց և կրկին հարսանիքից հետո լայն քննարկման արժանացավ:
ՊԱՐԳ
«Եվրատեսիլ 2025»-ի հայաստանյան պատվիրակ ՊԱՐԳ-ը ինքն էր որոշել բացահայտել իր զոքանչին: Նա համատեղ տեսանյութ էր տարածել ու խոստովանել.
«Իմ զոքանչը ձեր զոքանչներից ավելի լավն է»:
Մենք չգիտենք`ում նկատի ուներ երգիչը, սակայն ինչ խոսք`ՊԱՐԳ-ի զոքանչը գեղեցկուհի է:
ՄԻՇՈ
Ռեփեր Միշոն, իր ընտանիքը այնքան էլ ակտիվ չեն ինստագրամյան հարթակում ընտանեկան ու անձնական հրապարակումներով, սակայն մեր աչքից չի վրիպել, որ ոչ պակաս գեղեցկուհի է նաև ռեփերի զոքանչը: Երիտասարդ, կանացի և գեղեցկուհի մայրիկ ունի նաև Սոնան: