Ուկրաինայում չկան մարդիկ, որոնք իրավասու են խաղաղություն կնքել. Դմիտրի Մեդվեդև
Միջազգային
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեծ խնդիր է անվանել Ուկրաինայում խաղաղության պայմանագիր կնքելու լիազորված անձանց բացակայությունը։
«Մեկ անգամ չէ, որ ասվել է, որ ուկրաինական ռեժիմի հիմնական դերակատարների շարքում չկան անձինք, ովքեր իրավասու են խաղաղության պայմանագիր կնքել: Եվ դա մեծ խնդիր է»,- ասել է Մեդվեդևը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումի լիագումար նիստում:
Միաժամանակ, ՌԴ նախկին նախագահը սպառնացել է Ուկրաինայի իշխանություններին: «Ռուսաստանում շատերին դուր է գալիս Կիևի անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհը, քան մյուս տարբերակները»,-ասել է Մեդվեդևը:
https://iravunk.com/sim/?p=313499&l=am/