ՄՈՍԿՎԱՆ ՍԿՍԵՑ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՎԵՐԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ

Վերլուծություն

Ի­հար­կե, Մոսկ­վա­յի հա­մար այս պա­հին դեռ հիմ­նա­կա­նը մնում է ոչ թե հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը, այլ` Ուկ­րաի­նան, ա­վե­լի կոնկ­րետ` ուկ­րաի­նա­կան խնդի­րը` ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի սոու­սով: Ընդ ո­րում, այս ուղ­ղութ­յամբ ի­րա­վի­ճակն ակն­հայ­տո­րեն սկսել է տե­ղա­փոխ­վել հան­գու­ցա­լուծ­ման կամ` նոր փու­լի մեկ­նար­կի ժա­մա­նա­կաշր­ջան:

Ս­տամ­բու­լում կա­յա­ցած ռուս-ա­մե­րիկ­յան պատ­վի­րա­կութ­յուն­նե­րի հան­դի­պու­մը, եւ Պու­տին-Թ­րամփ գա­գա­թա­ժո­ղո­վի չկա­յա­նա­լը թե­րեւս ո­րո­շա­կի հար­ցե­րի պա­տաս­խա­նը տվեց: Նախ, որ Ռու­սաս­տա­նը ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ ոչ մի քայլ նա­հան­ջել չի պատ­րաստ­վում` շա­րու­նա­կե­լով պնդել այն բո­լոր պայ­ման­նե­րը, ո­րոնց մա­սին պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­վել է: Այն է`առն­վազն չորս մար­զե­րի (Ղ­րի­մի մա­սին խոսք ան­գամ չկա) ճա­նա­չու­մը, որ­պես ռու­սա­կան տա­րածք­ներ, ա­պա` Ուկ­րաի­նա­յի ա­պա­ռազ­մա­կա­նա­ցու­մը եւ ոչ դա­շին­քա­յին կար­գա­վի­ճա­կը: Այս ա­մե­նը ա­ռաջ տա­նե­լու միակ տար­բե­րա­կը դեռ մնում է ռազ­մա­կա­նը: Ա­մեն դեպ­քում, օ­րի­նակ ռուս փի­լի­սո­փա Դու­գի­նի գնա­հատ­մամբ. « Ի­հար­կե, բա­նակ­ցութ­յուն­նե­րի ըն­թաց­քում մենք կա­րող ենք փոր­ձել դի­վա­նա­գի­տա­կան ​​մի­ջոց­նե­րով հաս­նել այն բա­նին, ին­չին դեռեւս չենք հա­սել ռազ­մա­կան մե­թոդ­նե­րով։ Բայց ա­ռայժմ շատ դժվար է պատ­կե­րաց­նել, թե ինչ կա­րող է ա­ռա­ջար­կել Ռու­սաս­տա­նին Թ­րամ­փը, ով ցան­կա­նում է ա­րագ ա­վար­տել այս պա­տե­րազ­մը եւ պատ­րաստ է ո­րո­շա­կի փոխ­զի­ջում­նե­րի։ Ի վեր­ջո, Եվ­րա­միութ­յու­նը եւ Զե­լենս­կին դա չեն ու­զում։ Ա­վե­լին, Զե­լենս­կիին դա պար­զա­պես չի տա»: Այն է` բա­նակ­ցութ­յուն­ներն այս պա­հին հար­ցի լուծ­ման չեն տա­նե­լու:

Թ­րամ­փը, ի­հար­կե, փոր­ձում է հնա­րա­վո­րինս շուտ ուկ­րաի­նա­կան խնդրից ձեր­բա­զատ­վել: Ա­մեն դեպ­քում, գործ­նա­կա­նում «ա­մե­նօր­յա ռե­ժի­մի» են ան­ցել նրա եւ պետ­քար­տու­ղա­րի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, թե` ցան­կա­նում են օր ա­ռաջ անց­կաց­նել Պու­տին-Թ­րամփ գա­գա­թա­ժո­ղո­վը` լու­ծում­ներ ստա­նա­լու հա­մար: Ընդ ո­րում, ակն­հայ­տո­րեն խոս­քը ոչ թե միայն ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ, այլ, առ­հա­սա­րակ` ռուս-ա­մե­րիկ­յան թե­մա­յով լու­ծում­նե­րի մա­սին է: Ի­հար­կե, Զե­լենս­կուն լու­ծում­ներ պար­տադ­րե­լու տար­բե­րակ­ներ Թ­րամփն ու­նի, բայց արդ­յոք կպար­տադ­րի՞ այն բո­լոր լու­ծում­նե­րը, ո­րոնք այ­սօր Մոսկ­վա­յի հա­մար բա­վա­րար են. այս­տեղ հար­ցա­կան­ներ կան: Ա­մեն դեպ­քում, երբ Վա­շինգ­տո­նը պար­բե­րա­բար խո­սում է ՌԴ-ի դեմ նոր պատ­ժա­մի­ջոց­նե­րի մա­սին, ան­գամ այդ հար­ցը կա Կոնգ­րե­սի օ­րա­կար­գում, դա ա­վե­լի շատ խո­սում է այն մա­սին, որ Թ­րամ­փը դեռ կփոր­ձի ո­րո­շա­կի զի­ջում­ներ պար­տադ­րել Մոսկ­վա­յին:

Ա­հա այս ֆո­նին, ի հայտ ե­կան պնդում­ներ, թե Պու­տի­նի ակն­կա­լիք­նե­րով, ռու­սա­կան բա­նա­կը մին­չեւ այս տա­րե­վերջ կկա­րո­ղա­նա քայ­քա­յել ուկ­րաի­նա­կան պաշտ­պա­նութ­յու­նը եւ վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նել չորս մար­զերն ամ­բող­ջութ­յամբ: Ընդ ո­րում, այն գոր­ծըն­թաց­նե­րը, ո­րոնք վեր­ջին ժա­մա­նակ­ներս նկատ­վում են ռու­սա­կան ռազ­մա­կան վե­րին մա­կար­դակ­նե­րում, թե­րեւս հենց այդ մա­սին են խո­սում: Ն­կա­տի ու­նենք, որ ստամ­բուլ­յան վեր­ջին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին զու­գա­հեռ, տե­ղի ու­նե­ցավ ռազ­մա­կան նշա­նա­կութ­յան մեկ մե­գաի­րա­դար­ձութ­յուն, ո­րը կա­րող է դառ­նալ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հան­գու­ցա­լուծ­ման ի­րա­կան հիմ­քը: Խոս­քը գե­նե­րալ Մոր­դե­ւի­չե­ւին ՌԴ ցա­մա­քա­յին զոր­քե­րի հրա­մա­նա­տար նշա­նա­կե­լու մա­սին է:

Մոր­դե­ւի­չե­ւին, ի­րա­վամբ, պետք է հա­մա­րել ռու­սա­կան բա­նա­կի լա­վա­գույն մար­տա­կան գե­նե­րալ­նե­րից մե­կը: Այն դեպ­քում, երբ այդ պաշ­տո­նին մինչ այս գտնվող Օ­լեգ Սալ­յու­կո­վին, ինչ­պես ո­րա­կել էր ռու­սա­կան հե­ղի­նա­կա­վոր ռազ­մա­կան փոր­ձա­գետ­նե­րից մե­կը, պետք է լա­վա­գույն դեպ­քում «թան­գա­րա­նա­յին նմուշ» հա­մա­րել, ե­թե ոչ ա­վե­լի վատ: Իսկ ա­հա նրան փո­խա­րի­նած Մոր­դե­ւիչ­եւը, աղբ­յու­րի գնա­հատ­մամբ, ան­բա­սիր համ­բավ ու­նե­ցող գե­նե­րալ է, ո­րի ղե­կա­վա­րած զոր­քե­րը գրա­վել են Մա­րիու­պո­լը, որ­տեղ. «Գե­նե­րալն ա­րեց անհ­նա­րի­նը. նրան հա­ջող­վեց գրա­վել քա­ղա­քը ու­ժե­րի մեկ-մե­կի հա­րա­բե­րակ­ցութ­յամբ։ Միեւ­նույն ժա­մա­նակ, ռազ­մա­կան գի­տութ­յան հա­մա­ձայն, հար­ձակ­վող կող­մը պետք է ու­նե­նա առն­վազն ե­ռա­կի գե­րա­զան­ցութ­յուն»։ Ա­պա նրա գլխա­վո­րած «Կենտ­րոն» բա­նա­կա­խում­բը գրա­վեց Ավ­դեեւ­կա­յի պես հզոր ամ­րո­ցը, ո­րից հե­տո մին­չեւ Պոկ­րովս­կի գո­տին ըն­կած հսկա­յա­ծա­վալ գո­տին: Միա­ժա­մա­նակ, Մոր­դե­ւիչ­եւի տե­ղը զբա­ղեց­րեց գե­նե­րալ-գնդա­պետ Վա­լե­րի Սո­լոդ­չու­կը, ում հրա­մա­նա­տա­րութ­յամբ ռու­սա­կան բա­նակն ա­զա­տագ­րեց Կուրս­կի գո­տին, այդ թվում`«­Հոսք» հռչա­կա­վոր օ­պե­րա­ցիա­յի մի­ջո­ցով, ո­րի նախ­նա­կան տար­բե­րա­կը, ի դեպ, դեռ Ավ­դեեւ­կա­յում կի­րա­ռել էր Մոր­դե­ւի­չե­ւը:

Մեկ բան հաս­տատ է, այս նշա­նա­կում­նե­րով Մոսկ­վան սկսում է վե­րա­կա­ռու­ցել բա­նա­կա­յին վե­րին է­շե­լոն­նե­րը` «դի­նո­զավ­րա­յին» կադ­րե­րին փո­խա­րի­նե­լով ի­րենց կա­րո­ղութ­յուն­նե­րը մար­տա­դաշ­տում ա­պա­ցու­ցած մար­տա­կան գե­նե­րալ­նե­րով: Ա­վե­լին, մաս­նա­գետ­նե­րը կան­խա­տե­սում են, որ Մոր­դե­ւիչ­եւը կդառ­նա Գլ­խա­վոր շտա­բի պետ, եւ, հա­մա­պա­տաս­խա­նա­բար, Ցա­մա­քա­յին զոր­քե­րի հրա­մա­նա­տա­րի պաշ­տո­նը կար­եւոր քայլ է այս ճա­նա­պար­հին: Այ­սինքն նման է, որ խնդի­րը ողջ վե­րին հա­մա­կար­գը` ԳՇ-ն վե­րա­կա­ռու­ցե­լու մա­սին է, ինչ­պես որ ե­ղավ ՌԴ Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յու­նում: «Մոր­դե­ւիչ­եւի նշա­նա­կու­մը, հու­սով ենք, նա­խեր­գանք կդառ­նա`«մե­ծաստ­ղա­նի դի­նո­զավ­րե­րին» փո­խա­րի­նում են մար­տա­դաշ­տում ի­րենց կա­րո­ղութ­յուն­ներն ա­պա­ցու­ցած մար­տա­կան գե­նե­րալ­նե­րով: Այ­լա­պես, կա­րող ենք մի քա­նի տա­րի եւս կռվել` ա­մեն փոք­րիկ գյու­ղի եւ ա­վա­նի հա­մար ա­միս­նե­րով զո­հեր տա­լով»,- գրում է վեր­լու­ծա­բա­նը: Եվ ե­թե նպա­տա­կը դա է` ռազ­մա­կան զար­գա­ցում­նե­րի կտրուկ ակ­տի­վա­ցու­մը եւ ո­րա­կի բարձ­րա­ցու­մը, ա­պա պա­տե­րազմն այս տա­րե­վեր­ջին ո­րո­շա­կի հան­գու­ցա­լուծ­ման հասց­նելն ար­դեն ի­րա­տե­սա­կան կա­րող է դառ­նալ:

Թե­րեւս, այս փաս­տերն էլ կա­րող են դրվել Թ­րամ­փի ա­ռաջ` Պու­տի­նի հետ վերսկս­ված ու­ղիղ շփում­նե­րի ժա­մա­նակ` ռազ­մա­կան ճա­նա­պար­հով լու­ծել Մոսկ­վա­յի վերջ­նա­կան պա­հանջ­նե­րի հար­ցը, ո­րից հե­տո ար­դեն շատ ա­վե­լի հեշտ կլի­նի անց­նել քա­ղա­քա­կան հան­գու­ցա­լու­ծում­նե­րի: Իսկ մինչ այդ, Թ­րամ­փը կա­րող է հրա­ժար­վել միջ­նոր­դի դե­րից, ո­րի մա­սին Պու­տի­նի հետ ե­կեկ­վա հե­ռա­խո­սազ­րույ­ցի հա­մա­տեքս­տում ակ­նարկ­ներ ե­ղան:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում