Ադրբեջանը երկու պայման ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար
Միջազգային
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ մամուլի ասուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր իրենք են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնողը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը երկու պայման ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, որոնք «Հայաստանը դեռևս չի ցանկանում ընդունել». «Այնուամենայնիվ, այդ պայմանները, հավանաբար, կընդունվեն, որովհետև մենք որևէ անսովոր պայման առաջ չենք քաշել»,- ասել է նա։
https://iravunk.com/sim/?p=313485&l=am/