Ի՞նչ «Վերոնա», ի՞նչ «Սևիլիա»... Ես ինձ վատ եմ զգում. Տիկնիզյան կխնդրի «Լոկոմոտիվին» բաց թողնել իրեն

Սպորտ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի` ԲԿՄԱ-ի դեմ խաղից (2-2)  հետո ասել է, որ մրցաշրջանի ավարտին ակումբի ղեկավարությանը կխնդրի թույլ տալ իրեն հեռանալ, հաղորդում է Sport24-ը:

«Ես ինձ անպետք եմ զգում։ Ուզում եմ փոփոխություն ամռանը։ Ես մեծ հարգանք ունեմ «Լոկոմոտիվի» նկատմամբ։ Ես շնորհակալ եմ ակումբի կողմից ինձ համար արված ամեն ինչի համար։ Նաև շնորհակալ եմ գլխավոր մարզչին, բայց այսօր ես նույնիսկ ռոտացիոն խաղացող չեմ։ Սա պետք է ընդունել արժանապատվորեն։

Ես հասկանում եմ ամբողջ իրավիճակը։ Մրցաշրջանի ավարտից հետո կլինի երկխոսություն, որի ընթացքում ես ինքս կգամ ղեկավարության մոտ և կխնդրեմ թույլ տալ ինձ հեռանալ։ Դժբախտաբար, «Լոկոմոտիվում» անցկացրած չորս մրցաշրջանների ընթացքում ես ոչինչ չկարողացա նվաճել։ Ակումբն ինձ ավելին տվեց, քան ես ինքնուրույն ստացա։

Դժվար է ամբողջ տարի լուռ քայլել՝ ձևացնելով, թե ոչինչ չի պատահել։ Ափսոս է, երբ պատրաստ էիր կյանքդ զոհաբերել մեկ ուրիշի համար, բայց ի վերջո դարձար մերժված։ Բայց կյանքն է այդպիսին, իրավիճակը այդպիսին է, ես ամեն ինչ հասկանում եմ։

Հավանաբար դուք կցանկանաք հարցնել Եվրոպայի մասին։ Ինձ համար զվարճալի է սա կարդալը, հատկապես, երբ չես խաղում։ Ի՞նչ «Վերոնա», ի՞նչ «Սևիլիա»... Ես ինձ վատ եմ զգում։ Խաղային պրակտիկա չունեցող ֆուտբոլիստը մեռած խաղացող է։

Ես վատ զգացողություններ չունեմ։ Պարզապես պետք է առաջ շարժվել»,- ասել է 26-ամյա ֆուտբոլիստը, որը մոսկովյան դերբիում խաղաժամանակ չի ստացել:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում