2022թ.֊ին Էդմոնի շեֆը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, րսկ Էդմոնը շարունակում էր պաշտպանել շեֆի գիծը

Ներքաղաքական

2022թ. մարտի 14-ին Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլի հրամանով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: 

 

Թե դա ինչ հատուկ հանձնարարություններ էին՝ մինչև վերջ պարզ չէ: Սակայն ակնհայտ է, որ 2022թ. ապրիլից սկսած, Էդմոնի շեֆը սկսեց խոսել Արցախի կարգավիճակը իջեցնելու մասին: Էդմոնը շարունակում էր պաշտպանել իր շեֆի գիծը: 

2022թ. հոկտեմբերի 6-ին Էդմոնի շեֆը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Էդմոնը շարունակում էր պաշտպանել շեֆի գիծը: 

2022թ. դեկտեմբերի 12-ին Արցախը հայտնվեց բլոկադայի մեջ՝ Էդմոնի շեֆի հերթական դավաճանության հետևանքով: Հատուկ հանձնարարությունով Էդմոնը՝ լուռ էր: 

2023թ.սեպտեմբերին, Նիկոլի դավադրությունների արդյունքում Արցախը ենթարկվեց ռազմական ագրեսիայի, էթնիկ զտումների, և ցեղասպանության վտանգի ներքո՝ բռնի տեղահանության: Էդմոնը շարունակում էր հաշտ ու համերաշխ լինել իր շեֆի հետ: 

Այս ամենից միայն վեց ամիս անց, նա մի այսպիսի դիմում գրեց ու մեկ գիշերում հրաշքով դարձավ «ընդդիմադի»: 

Հատված Էդմոնի 2024թ. մարտի 4-ի գրառումից. «Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում»: 

Սպանում է «վերջին շրջանում» ձևակերպումը: Այսինքն մինչ այդ, երբ Արցախը քայլ առ քայլ հանձնվում էր Ադրբեջանին, հետո ենթարկվում տոտալ բլոկադայի ու սովի մատնվում, հետո կրկին պատերազմի հասցվում, հետո բռնի տեղահանվում՝ այդ նույն ընթացքում Էդմոնն իր շեֆի հետ միասին, մեծ նվիրումով իրականացնում էր իր առաքելությունը: Երբ Արցախի հարցերը լրիվ լուծեցին պրծան, Էդմոնի «որոշեց», որ «անհնարին է դարձել իր հետագա ներգրավվածությունը...» ու մեկ գիշերում վերածվեց «թունդ ընդդիմադիր գործչի»:

Հիմա էլ նեղանում է, թե ինչու՞ իրենից իմփիչմենտի թեկնածու դուրս չի գալիս, և ինչու են իրեն «Նիկոլ -2» անվանում;

Տխուր ա, Էդմո՛ն, շատ տխուր ա, ողբերգության աստիճանի տխուր ա այն ամենը՝ ինչում դու հայտնվել ես: Ոչ մեկից նեղանալու, ու ոչ մեկին քննադատելու բարոյական ու քաղաքական իրավունք չունես, որովհետև ինքդ ես ընտրել քո ճանապարհը: 

Զավեշտն այն է, որ քո ու շեֆիդ ընտրած ճանապարհի պատճառով դու չես տուժվել (չգիտեմ ինչ ես շահել), այլ տուժել են 150,000 Արցախցիներ, 5000-ից ավելի զոհվածների ընտանիքներ այլևս չգիտեն, թե ինչի համար են զոհվել իրենց հարազատները, իսկ ինձ նման հարյուր հազարավոր հայ մարդկանց տարիների աշխատանքն ու ջանքերը դրել եք թշնամու ոտքերի տակ: Եվ այս ամենից հետո, դու դեռ հանդգնում ես իմփիչմենտի գործընթացում քեզ մեջտե՞ղ գցել...

 

Հ.Գ.

«Պատիվ ունեմ» խմբակցության երեկվա հայտարարությունը միայն Էդմոն Մարուքյանի մասին չէր: Ժողովրդական ասացվածքն ասում է «կուժ քեզ ասեմ, կուլա՝ դու լսիր»:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում