«Հրապարակ». Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին, որոնք են դրանք

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ շաբաթներ առաջ հայտարարվեց, որ Երեւանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, եւ վերջին երկու չհամաձայնեցված դրույթների հետ կապված էլ արդեն կա պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանը շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին։

Հիմա էլ ՀՀ զինանշանն են պահանջում փոխել, դրա վրայից հանել Արարատ լեռը։ Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը պատասխանել էր Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակցի հարցին եւ հայտարարել, որ ԵԱՀԿ-ին ուղղված դիմումը` Մինսկի խմբի լուծարման հարցով, խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ կարվի։

Ասել էր նաեւ, որ Հայաստանի Սահմանադրությունում որեւէ հարեւանի նկատմամբ չկան տարածքային պահանջներ, եւ խաղաղության պայմանագրի` երկրի հիմնական օրենքին համապատասխանության հարցը կարող է որոշել միայն տվյալ երկրի Սահմանադրական դատարանը, պայմանագրի ստորագրումից հետո։ Սակայն Բաքվից հնչեց արձագանք, որ Հայաստանի վարչապետը կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը։ «Նույնիսկ զինանշանը, որ հիշատակվում է Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարեւանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը։

Պայմանագրի համաձայնեցումից հետո սա երրորդ պահանջն է, որ առաջ են քաշում ադրբեջանցիները, նախորդ երկուսը Մինսկի խմբի լուծարումն էր եւ Սահմանադրությունը փոխելը։ Որոշ տեղեկություններով՝ Փաշինյանը պատրաստ է ամեն զիջման գնալ, միայն թե կորզի այդ թղթի կտորը՝ «խաղաղության պայմանագիր» անունով, որն իրականում խաղաղություն չի երաշխավորելու, բայց դառնալու է քարոզչական դրոշակ գալիք ընտրություններից առաջ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=313448&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը