«Փաստ». Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում Փաշինյանի իշխանությունն ու նաև այդ իշխանության քաղաքական շահերի սպասարկմանը լծված իրավապահ մարմինները գնալով ավելի ու ավելի զավեշտալի վիճակներում են հայտնվում: Օրինակ՝ քրեական հետապնդում են նախաձեռնում 4 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցն ու «ողջույնը»... լուսաբանած լրագրողուհու դեմ: Նմանապես նյարդային են արձագանքում, անգամ կարող են քրեական «գործ» բացել» սոցցանցային գրառումների, անգամ՝ մեկնաբանությունների, նույնիսկ՝ «լայքերի» հետ կապված: Սա արդեն խոր հիստերիայի ախտանշան է: Մինչև այս էլ փաշինյանական իշխանությունը սոցցանցային գրառումների հետ կապված նման դրսևորումներ ունեցել է, բայց հիմա դա ավելի շատ է ընդգծված:

Խնդրեմ, այլ թարմ օրինակ. Նոր Նորքի տարածքից բերման են ենթարկել «Սրբազան պայքարի» ակտիվիստ երեք աղջնակի, որոնց «մեղքն» ընդամենը այն է, որ Փաշինյանի դիմանկարով և «Չենք վստահում» գրառումով պաստառներ էին փակցնում: Աղջիկներին, իբր զենք-զինամթերք ունենալու կասկածով, ժամեր շարունակ պահել են ոստիկանությունում՝ նպատակ ունենալով քրեական «գործ» հարուցել: Որոշ ժամանակ անց աղջիկներին ազատ են արձակել, նրանց մոտից բռնագրավել են... սոսինձն ու պաստառները:

Չէ, Փաշինյանի իշխանությունն, ինչպես երևում է, «ցայտնոտի» ու վախերի մեջ է: Ու այդ վախերը հասել են այն աստիճանի, որ պլակատը, թռուցիկը և սոսինձը ընկալվում են որպես «զենք», իսկ պլակատ փակցնողները՝ երևի ծանր ոճրագործներ: Պատկերացնում ենք, թե ինչ զգացողություններ են իշխանությունների մեջ, ասենք՝ հենց «Սրբազան պայքարից»... Ի դեպ, անեկդոտային վիճակի մասին մի «մորուսակիր անեկդոտ». մի մարդ պատին սոսինձ է քսում, ոստիկանները մոտենում են, թե ի՞նչ ես անում: Մարդը՝ թռուցիկ եմ փակցնում: Ձեռքերը ոլորում են, տանում «բաժին»: Բաժնի պետը, թե՝ ի՞նչ էիր անում: Մարդը՝ թռուցիկներ էի... Ոստիկանապետը, թե՝ «բայց այս թղթերի վրա ոչինչ գրված չի»: «Ի՞նչ գրեմ, ամեն ինչ այնպես էլ պարզ է»,-հետևում է պատասխանը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=313447&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը