«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ

Սպորտ

Վերջերս Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած Ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում անվանի ծանրորդ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի բրոնզե մեդալակիր, ծնունդով Վեդիից ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԸ նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը։ Նա 73 կգ քաշայինների պայքարում պոկում վարժության ժամանակ բարձրացրեց 153 կգ դառնալով փոքր բրոնզե մեդալակիր։ Հրում վարժությունում Սահակյանը բարձրացրեց 185 կգ նվաճելով ևս փոքր բրոնզե մեդալ։ Իսկ ահա երկամարտի 338 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Iravunk. com - ի մարզական թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց իր նվաճումը արծաթե մեդալակիր ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԸ.

- Շնորհակալ եմ Աստծուն, որ Եվրոպայի առաջնությունում կարողացա այս արդյունքը գրանցել փոխչեմպիոն դառնալ։ Մեկ տարի է ինչ այս քաշային կարգում եմ հանդես գալիս։ 73 կգ-ն Օլիմպիական քաշ է, սակայն մեկ ամսից նորից փոխվելու է ու դառնա 71 կգ։ ԵԱ֊ում արել էի ամեն ինչ, որպեսզի լավ մասնակցեի։ Ինչ - որ չափով ստացվեց, բայց արծաթե մեդալը լիարժեք այն արդյունքը չէ, որին սպասում էի։ Գնացել էի չեմպիոնության հետևից։ Ամեն ինչ դեռ առջևում է, սպորտ է։ Ունեմ արծաթե մեդալ, հետագայում ավելի լավ կլինի։ Անկեղծ ասած, այդքան էլ գոհ չեմ արծաթե մեդալից, որովհետև, ինչպես ասացի, մեկնել էի ոսկե մեդալ նվաճելու համար։ Վերջին մոտեցումներս չստացվեցին։  Կաշխատեմ ուղղել սխալներս, որպեսզի հետագա մրցաշարերում ավելի լավ հանդես գամ։ Նշեմ, որ անձնական մարզիչս ՄՀԵՐ ՊՈՂՈՍՅԱՆՆ է, մարդ, ում դերն անգնահատելի է իմ մարզական հաջողություններում։ Իմ բոլոր հաղթանակները նաև նրանն են, նրա ներդրած ջանքերի արդյունքն են։ 13 տարի անընդմեջ պրոֆեսիոնալի հետ մարզումները սովորեցրել, կոփել են ինձ։ Իմ ուժերի հանդեպ մարզչիս հավատն ինձ ոգեկոչել է, վստահություն է ներշնչել։ Մրցահարթակում իմ թիկունքին միշտ զգում եմ անհանգստությունը, նրա ապրումները, հավատը ու գիտեմ, որ իրավունք չունեմ հիասթափեցնելու։ Ես իմ հաջողությունների, հաղթանակների համար ծանրամարտին ու նաև իմ մարզչին եմ պարտական։ Հաջորդ մրցաշարը Աշխարհի առաջնությունը կլինի, ջանք չեմ խնայի, լավ կպարապեմ, հուսով եմ լավ կստացվի ամեն ինչ։

- Շնորհակալություն, Գոռ, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում