«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Յանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները…

Մշակութային

Նրա զենքը իր գույներն ու կտավներն են, իր հաղթանակի ամենակայուն բնորոշիչը` միտքը, երևակայությունն ու հավատը սեփական հաջողությունների հանդեպ։ Յանա Զախարովան կոնցեպտուալ գրաֆիկ դիզայներ է, արվեստի աշխարհում յուրովի վերագտած երիտասարդ արվեստագետ, նաև դասախոս` յուր մասնագիտությունը դասավանդելով Մենեջմենթի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարաններում։ Նա իրեն համարում է հայ արվեստագետ, քանզի այդ արվեստի միջոցով նա արտացոլում է հայրենասիրության բոլոր գույները։

Երիտասարդ արվեստագետը դիզայնի և նկարչության աշխարհում իր ուղին սկսել է 2008 թվականից, ոգեշնչման աղբյուրը վերապահելով Անիմացիայի ստուդիային և իր սիրելի վարպետ Ռոբերտ Սահակյանցին։ 7 տարի հաճախել է նաև ջութակի դասերի։ Իսկ գիտության մեջ իր մասնագիտությունը իրավաբանությունն է։ Այդ հախուռն կերպավորման մեջ արվեստի դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է ուսումնարան` փորձելով համատեղել նկարչությունն ու իրավաբանությունը։ Նկարչությունը սկզբնական շրջանում դիտվում էր որպես հոբբի, բայց աշխատանքին զուգահեռ փոխվեցին հայացքներն ու պատկերացումները։ Եվ նա հասկացավ, որ պետք է ստեղծագործել, քանզի նկարչությունը անձի հոգու աչքերն են։

Նախաբանը սկսվեց գրաֆիկ դիզայնից, այն է՝ ծրագրերի միջոցով ստանալ գրաֆիկներ, պատկերներ։ Գործնական հաջողությունը լիարժեք դարձրեց «Հայերի մասին, հայերի համար» Արտյոմ Երկանյանի ծրագրին մասնակցությունը։ Ծրագրի հիման վրա ստեղծվեց նաև տպագիր տարբերակ։ Եվ ապագա արվեստագետը հասկացավ, որ տիրապետում է ոչ միայն դիզայներական գործին, այլև՝ նկարչությանը։ Թվային աշխարհը նրան ստիպեց վերադառնալ կտավներին։ Սկսեց համագործակցությունը մեծ ու հանրահայտ ընկերությունների հետ։ Այնուհետև ուսման փուլը տեղափոխվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մագիստրատուրայի բաժին, որտեղ և Յանան պաշտպանեց իր մագիստրոսական թեզը՝ «Բրենդի կառավարում» թեմայով։ Համոզված լինելով, որ մարդիկ ևս տիեզերքի մի մասնիկն են, նա իր դիզայնը ինտեգրեց բրենդերի մեջ, քանզի լիահույս էր, որ արվեստն ու համակարգը ինչ որ կետում ձուլվում են` ստեղծելով կոնցեպտուալ լուծումներ։ Իսկ դրա այցեքարտը հենց Ռուսական արվեստի թանգարանում կազմակերպված ցուցահանդեսն էր` «Թանգարանների ապագան, արագ փոփոխվող հասարակություն» վերտառությամբ։

Յանայի կարծիքով. «Ցանկացած կոնցեպտ պետք է ճիշտ ներկայացվի, որպեսզի հասանելի լինի քո լսարանին։ Եվ որ ամենակարևորն է՝ մենք աշխատանքի մեջ կարողանանք ներառել պատմամշակութային մանրանկարչության և ճարտարապետության տարրեր։ Այսինքն` փոփոխվող հասարակարգի մեջ պահելով անցյալի արժեքները՝ ներառելով ժամանակակից նոր տեխնոլոգիաներ»։

Կոլաժները նկարչուհին պատրաստում է թվային տարբերակով, այնուհետև՝ նկարում, սքանավորում, ավելացնելով թվային գրաֆիկա, ֆոտո տեքստուրաներ, համագործակցում Ավստրայի, Ամերիկայի և Ֆրանսիայի գործընկերների հետ, զբաղվում կայքերի ստեղծման և առաջխաղացման աշխատանքներով։ 10 հոգանոց թիմային աշխատանքով աշխատում են մշտապես լինել օնլայն` սինթեզելով դիզայնն ու նկարչությունը, ստանում գաղափար և տալիս հիանալի պրոդուկտ։ Արվեստի աշխարհում Յանայի համար թռիչքային բարձրակետ է Բարոկկոյի աբստրակտ ներկայացուցիչը՝ Կավարաջիոն։ Նկարիչ, ով խախտեց արվեստի ներքին «անդորրն ու կարգուկանոնը» իր ասելիքը հրամցնելով լսարանին։ Յուրաքանչյուր արվեստագետ ունի իր աշխարհն ու եզակի ձեռագիրը և մի առանձնահատուկ ասելիքով է մուտք գործում աշխարհ, ուստի` պետք է շատ զգույշ լինել։ Յանան համոզված է, որ ինքը ևս շատ ասելիք ունի իր լսարանին, համոզված, որ նայելով իր աշխատանքներին, մարդիկ կարողանում են վերագտնել իրենց և երազել։ Պետք է ստեղծագործել, առանց օրենքներն ու գործառույթները խախտելու, ստեղծված ավանդականը վերափոխելու։

Նկարչուհու ֆենոմենալ կերպավորումն իր մասնակցությունն է ցուցահանդեսներին. (2008֊2009թթ. Նկարիչների միությունում կայացած երկու, Ստավրապոլում' ևս երկու ցուցահանդեսներին, ապա 2022֊ին՝ Բարսելոնայում, 2023֊ին՝ Երևանում և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացած ցուցահանդեսները, այնուհետև նույն թվականին Ազնավուր կենտրոնում մասնակցել է թվով չորրորդ գրաֆիկ ցուցահանդեսին)։ Բազմազբաղ լինելուն զուգահեռ Յանան CIS միջազգային դպրոցում դասավանդում է նկարչություն և համարվում հիմնադիր Epactto ընկերությունում։ Այժմ Յանան նախապատրաստվում է իր հերթական հաղթարշավին, քանզի 2025թ֊ին Վենետիկում կայանալիք ցուցահանդեսին նա ևս նախըրտրական փուլում է։ 2025 թվականի հունիսին՝ Վենետիկում 19֊րդ դարի ճարտարապետության Բիենալիի շրջանակներում Արտ Ֆեստի ժամանակ Յանան հանդես կգա «Կարմիր նավը կապույտ ծովում» արտասովոր աշխատանքով։ Ասում են' ` արվեստը պետք է զգալ, այլ ոչ հասկանալ։ Այս կարգախոսով էլ Յանան իր հերթական քայլերն է ուղղում դեպի նոր աշխարհ ու նոր հաղթանակներ... 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան