«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. Բաբուխանյան

ՍԻՄ-Տեսանյութեր

ՔՊ-ից վտարված պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսում: Վերջիններիս վարչապետի թեկնածուն էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է՝ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը: Էդմոն Մարուքյանը համաձայնել է ու այս գործընթացը համարել պատմական:

Ով էր Էդմոն Մարուքյանը «հեղափոխությունից» առաջ, հիշեցնենք՝  2017 թվականին Ազգային ժողովի ընտրություններին նա առաջնորդում էր «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակը, երկրորդ տեղում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ.  Սարգսյանն էր, երրորդ տեղում Նիկոլ Փաշինյանը: Բայց ուշագրավը ոչ միայն այս տրիոյի գաղափարական միասնությունն էր այն ժամանակ, այլեւ նախընտրական ծրագիրը:

«Ելքի» նախընտրական ծրագրում ասվում էր, թե «որպես Արցախի հարցի կարգավորման թիվ մեկ անելիք՝ միջոցներ կձեռնարկվեն Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության վերականգնման համար: Արցախի հարցում փոխզիջման մասին խոսք լինել չի կարող: Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության, ագրեսիվ քաղաքականության պայմաններում որեւէ փոխզիջման տարբերակի արդյունավետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի պատրաստակամությունը»:

Իսկ ի՞նչ արեցին իրականում, այսպիսի հայտարարություններով, պարզապես, խաբեցին մարդկանց ու ընտրվեցին:

«Երեւի փոխզիջում ասելով՝ նկատի ունեին միայն Հայաստանը պետք է զիջի, Ադրբեջանը ոչ մի փոխզիջում չպետք է անի, ուղղակի, այդ մասին չէին գրել եւ մարդկանց գցեցին խորը թյուրիմացության մեջ», - նշում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Բացի դրանից՝ «Ելք» դաշինքի եռյակն իր նախընտրական ծրագրում արտաքին քաղաքական սխալ է համարել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: «Այն լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական եւ քաղաքական բնականոն զարգացման, Արցախի հարցի արդարացի կարգավորման համար», - ասել են Ելքականները դեռ 2017-ին եւ նաեւ ընդգծել, որ աշխատանքներ կիրականացվեն Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման այլընտրանքներ գտնելու ուղղությամբ: Սա նշանակում է հրաժարվել ՀԱՊԿ-ից եւ մտնել ՆԱՏՕ, ուրիշ տարբերակ չկա, եթե, իհարկե, ուղիղ թուրք-ադրբեջանական տանդեմին անվտանգության ապահովող չեն դիտարկում:

Փաստացի, սա է Էդմոն Մարուքյանի գաղափարական հիմքը, մինչդեռ հիմա իբր տարանջատվել է Փաշինյան Նիկոլից ու այլ դիրքերից է հանդես գալիս՝ հույսը դնելով ժողովրդի կարճ հիշողության վրա:

«Իսկ եթե այսօր Էդմոն Մարուքյանը հետ է կանգնում իր նախընտրական ծրագրերից, ապա պետք է դուրս գա ժողովրդի առաջ, չոքի, պաչի Հայաստանի սուրբ հողը եւ ասի՝ կներեք, ժողովո՛ւրդ ջան, ես, օրինակ, քաղաքականապես տհաս էի: Դրանից հետո՝ գնացել եմ, մտածել եմ, գրքեր եմ կարդացել եւ հասկացել, որ՝ քաղաքական ապուշ էի: Կներեք ինձ, ես այսպիսին էի, բայց ուզում եմ փոխվել: Կամ ասի՝ ես դավաճան էի, ինձ թելադրել էին, որպեսզի գրեի այսպիսի բան: Կարող է նաեւ ասել, որ՝ես հիմա էլ եմ ձեզ խաբում, ուզում եմ իրականում ԵԱՏՄ-ից դուրս գանք», - արձանագրում է Հայկ Բաբուխանյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան