«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, դու՝ որպես կին, որը խորհրդանշեց Արցախի կորուստը. Վիրաբյանն արձագանքել է Աննային

Ներքաղաքական
Նիկոլ Փաշինյանի զուգընկեր Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախկին քաղբանտարկյալ, 44 օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթեւ Վիրաբյանի հարցազրույցներից մեկին եւ գրել. «Ոջիլ։ Արդեն 5 տարի է 44-օրյա պատերազմի եւ մեր մասին նման կերպ արտահայտվողներին ես մեկ բառով եմ պատասխանում՝ ոջիլ։ Նախկինում միայն ընտանեկան միջավայրում էր, այսուհետ կլինի հրապարակայնորեն»։
 
Արձագանքելով վերոնշյալին՝ Տաթեւ Վիրաբյանը նշել է. «Աննա Հակոբյան, ես հիմա գրում եմ մի տեքստ, որը արտահայտում է մեր իրական տարբերությունները՝ իմը և ձերը։ Չգիտեմ՝ ձեր թիմում ինչ գարնանային սրացումներ են սկսվել, բայց ձեր իսկ տիրույթում ինձ կրկին թիրախավորելով՝ ոչ մի կերպ չեք կարող մաքրվել հասարակության մեջ ձևավորված տպավորությունից։ Ոչ մի սքրին, ոչ մի ինսինուացիա չի ջնջի այն իրականությունը, որն այսօր ձեզ է ուղեկցում։
 
Աննա, իմ և քո տարբերությունն այն է, որ ես իմ ողջ կյանքում քայլել եմ հայրենիքին ծառայելու ճանապարհով։ Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ինձ դաստիարակել է պատերազմ տեսած, պետական մտածողությամբ մարդ։ Դիրքերում եմ եղել, պատերազմի ամենաթեժ օրերին՝ կյանքս վտանգելով, փրկել եմ երեխաներ հրթիռակոծությունից։ Իմ երկու եղբայրը մարտական հերթապահության են եղել։ Իմ եղբայրը զոհվել հերոսաբար, իսկ ձեր ընտանիքի անդամների ժամանակն անցել է առավել խաղաղ ու «մրցակցությունից դուրս» վայրերում։
 
Աննա, ինձ համար զոհված տղաները կյանք են տվել ոչ թե մի անհասկանալի գաղափարի, այլ՝ հանուն հողի, ժողովրդի ու արժանապատվության։ Իմ եղբայրը ձեր իշխանության օրոք սկսված պատերազմի զոհ դարձավ՝ մինչ դուք ընդունեցիք հողերի հանձնման քաղաքականությունը։ Ես հասկանում եմ՝ դուք կարող եք թույլ տալ ձեզ վիրավորել ինձ, որովհետեւ իշխանություն ունեք։ Բայց դա չի երկար տևելու։ Այս երկիրը ձեր ձեռքերով թուլացել է, դատարկվել է, արյունաքամ է արվել։
 
Իսկ ավարտեմ՝ հիշեցմամբ. թիրախավորեցիք, քրեական գործեր հարուցեցիք, փորձեցիք լռեցնել ինձ հրապարակումներում։ Իսկ հիմա՝ հրապարակային գրառումներով շարունակում եք նույնը։ Թող հաջորդ գրառումը լինի ամուսնուցդ, որ ամեն ինչ ավելի «պաշտոնապես» հնչի։ Բայց անկախ ամեն ինչից, ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը։ Իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կին, որը խորհրդանշեց Արցախի կորուստը»։
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան