«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակ առ ժամանակ անցկացվում են տարբեր սոցիոլոգիական հարցումներ: Դրանց մի մասը հրապարակվում է (այս առումով ամենաակտիվը, երևի թե, «Գել լափն» է), մյուսները, որոնք անցկացնում են տարբեր քաղաքական ուժեր կամ հատուկ ծառայությունները՝ այսպես կոչված՝ «ներքին սպառման» համար, մնում են չհրապարակված:

Ըստ մասնագետների, նման հարցումների պարագայում կարևոր են ոչ միայն բուն հարցերին տրված պատասխանների տոկոսային ցուցանիշները, օրինակ՝ ո՞ւմ կտայիք ձեր քվեն, եթե առաջիկա կիրակի լինեն ընտրություններ, կամ՝ ինչպե՞ս եք գնահատում կառավարության գործունեությունը և այլն: Պակաս էական չէ նաև հարցվածների սոցիալական «շերտավորումը»:

Մեր ունեցած տեղեկություններով, հատկապես վերջին երկու տարվա հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ամենացածր վարկանիշն ու ամենաբարձր հակավարկանիշն ունի 18-35 տարեկանների շրջանում: Այսինքն, երիտասարդությունը փաստացի մերժում է նրան:
Փոխարենը, նրա կողմնակիցների մեջ գերակշռում են 60-ից բարձր տարիք ունեցողները, որոնք կազմում են Փաշինյանի 11-12 տոկոսանոց վարկանիշի կեսից ավելին: Ճիշտ է՝ իրենց խորհրդային դաստիարակությամբ, պատասխանատվությամբ այս սեգմենտը հիմնականում ամենաակտիվն է լինում ընտրություններում, բայց հիմա արդեն այստեղ էլ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի:

Բանն այն է, որ 60-ից բարձր տարիք ունեցողների մեծ մասն առանձնահատուկ վերաբերմունք ունի ԽՍՀՄ հանդեպ, ուրույն արժեհամակարգ և վերաբերմունք ունի Հայրենական պատերազմի նկատմամբ և այլն: Եվ հիմա, երբ արտաքին որոշ կենտրոնների դուր գալու նպատակով Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը, սատելիտները անցել են ֆաշիզմի արդարացման և Հայրենական պատերազմում հայ ժողովրդի ներդրման նսեմացման գործին, կարող են կորցնել իրենց հիմնական այս էլեկտորատի քվեները:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, Արևմուտքի հավանությանը արժանանալու հա մար դի մում է հեր թ ա կ ա ն չմտածված քայլին, որն իրեն այս պահի դրությամբ ոչինչ չի տալու, սակայն երկարաժամկետ կտրվածքով, էլեկտորալ առումով կարող է լուրջ կորուստներ ունենալ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=313262&l=am/
ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է