«Փաստ». Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել
Մամուլի տեսություն
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ ՄԱՍԿ վարչությունը ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Վերջինս ուղիղ եթերում անդրադարձել էր թեմային՝ հայտնելով իր համաձայնությունը։
Ավելի ուշ «Փաստի» լրագրողի տեսախցիկը ֆիքսել է Էդմոն Մարուքյանին ՀՀ վիզաների և անձնագրային վարչությունում։ Նա դիմում էր լրացնում վարչապետի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթերը ստանալու համար։
Հիշեցնենք, որ Մարուքյանը նաև ուղիղ եթերում զանգահարել էր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին՝ հանդիպում առաջարկելով։ Գործընթացն ԱԺ-ում կարող է քննարկվել, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի ստորագրություն»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=313259&l=am/