«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ տարբեր թանգարաններում

Մշակութային

«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում»․ հենց այս խորագրի ներքո այս տարի կանցկացվեն Թանգարանների գիշեր և Թանգարանների միջազգային օր ամենամյա միջոցառումները մայիսի 17-18-ը։ Միջոցառումներին տարբեր ծրագրերով միացել են հայաստանյան բոլոր թանգարանները՝ հիմնական ցուցադրություններով և հատուկ ծրագրերով։ Առանձնացրել ենք հայաստանյան թանգարանների մի շարք կարևոր միջոցառումներ, որոնք խորհուրդ ենք տալիս բաց չթողնել։ Նշենք նաև, որ ներկայացված միջոցառումներից բացի՝ թանգարաններն իրականացնում են նաև այլ միջոցառումներ։

Հայաստանի պատմության թանգարանում կկայանա մշտական ցուցադրության վերաբացում՝ «Պետականության վերականգնման ուղիներով (15-18-րդ դդ․)» խորագրով, ինչպես նաև բարբառներով շրջայց-էքսկուրսիա՝ «Մեր պատմությունը` մեր բարբառներով»։

Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվեն երկու կրթական ծրագրեր՝«Բացահայտելով թանգարանը» և «Ժանրերը կերպարվեստում» խորագրով։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կներկայացվի երկու ժամանակավոր ցուցադրություն «Վահան Տերյանը՝ ուսանող» և «Պատում՝ մեկ իրի․ Կոմիտաս վարդապետի սրինգը» խորագրով։

Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը կներկայացնի դասախոսություն՝ Մատենադարանի ձեռագրերի վերականգնման գաղտնիքները» (բանախոսներ` Մատենադարանի ավագ վերականգնողներ Արթուր Պետրոսյան և Արտավազդ Այվազյան)։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կանցկացնի նկարչության բաց դաս «Կոմիտասի տունը» խորագրով (Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի հետ համատեղ), ինչպես նաև թանգարան-ինստիտուտի տնօրեն,  կոմիտասագետ, դոցենտ Լուսինե Սահակյանը հանդես կգա «Ծանոթ և անծանոթ Կոմիտասը» դասախոսությամբ։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կներկայացվի ցուցահանդես՝ Մոսկվայի Ե. Գնեսինայի թանգարանի հետ համագործակցությամբ՝ «Ե.Գնեսինան և հայ երաժիշտները» խորագրով։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն էլ «ARLOOPA»-ի հետ համատեղ կներկայացնի Սարյանի 5 նկարների անիմացիան, ինչպես նաև հանրությանը կներկայացնի «Բանաստեղծները գույների հրաշագործին: Պոետները՝ Սարյանին» ժողովածուն` նվիրված Մ. Սարյանի 145-ամյակին։

Հովհաննես Թումանյանի թանգարանը իրականացնելու է հեքիաթաթերապիա՝ թումանյանական հեքիաթների մոդիֆիկացիաներով, ինչպես նաև շնորհանդես՝  Թումանյանի հեքիաթների անիմացիաներ Արցախի բարբառով։

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում հյուրերը կհամտեսեն «Կակաո Սպենդիարյանի բաղադրատոմսով»։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կկայանա գրական հատվածի նոր ցուցադրության բացումը, ինչպես նաև ֆլեշմոբ և ինստալացիոն ցուցադրություն՝ «Հնար» արվեստի աշխատարանի սաների մասնակցությամբ։

Երվանդ Քոչարի թանգարանը կներկայացնի Ե. Քոչարի սեղմումով գործերի, ինչպես նաև «Մարդ-քաղաք» շարքի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված անիմացիաների ցուցադրություն։

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) հանդես կգա «Վեր»-Արվեստագետների փոխազդեցություն ցուցահանդեսով։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը կիրականացնի քվեստ՝ «Ճամփորդենք Չարենցի հետ» խորագրով։

Իսկ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայացնի վերաբացված հիմնական ցուցադրությունը։

Փայտարվեստի ցուցասրահում էլ այցելուներին կառաջարկեն խեցեգործության վարպետաց դասեր։

Խ. Աբովյանի տուն-թանգարանը կներկայացնի 19-րդ դարի պարահանդեսային ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայի հետ համատեղ։ Զուգահեռ կներկայացվեն արվեստին նվիրված դրվագներ՝ Խաչատուր Աբովյանի «Դորպատյան օրագրերից»։

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանն էլ բակային 2 ավտոտնակների պատերի նկարազարդում կիրականացնի կապուտիկյանական թեմաներով՝ «Բարեկարգում ենք մեր բակը» խորագրի ներքո։

Տարատեսակ միջոցառումներ կանցկացվեն նաև մարզային թանգարաններում։

https://iravunk.com/sim/?p=313253&l=am/
ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է