«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի՞նչ էր իրականում իրենից  ներկայացնում «Գերտրուդա» օպերացիան

Ներքաղաքական

Ինչ էր իրականում իրենից ներկայացնում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիստների «Գերտրուդա» անունով օպերացիան, որն, ըստ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ, ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, նախատեսում էր գերմանական բանակի կողմից Թուրքիայի գրավում եւ պատմական Հայաստանի վերադարձ հայերին, «Իրավունք»-ը պարզել է Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԻՑ:

— Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիան որդեգրել էր մի ռազմավարություն, որը ենթադրում էր տարբեր ազգությունների ներգրավումը սեփական շահերին ծառայեցնելու նպատակով։ Հիտլերյան վարչակարգը տարբեր ազգերից կազմված կամավորական միավորումներ էր ձեւավորում, որոնցից յուրաքանչյուրին առաջարկվում էին գայթակղիչ խոստումներ՝ անկախություն, ազգային պետության վերականգնում կամ բարելավված վիճակ գերի ընկած զինվորների համար։

Այդ խմբերում ընդգրկված էին հայեր, վրացիներ, չեչեններ, դաղստանցիներ, ադրբեջանցիներ եւ նույնիսկ թուրքական համայնքներ։ Հատկապես հայերին խոստացվել էր, որ եթե պատերազմում Գերմանիան հաղթանակ տանի, ապա հայկական անկախ պետությունը կվերականգնվի  այն տեսքով, ինչպիսին հայ ժողովուրդը երազել էր։ Նմանատիպ խոստումներ էին տրվել նաեւ վրացիներին, թուրքերին ու ադրբեջանցիներին։ Սակայն, իրականությունն այլ էր։ Այդ խոստումներն, ըստ էության, ծառայել էին միայն որպես քաղաքական գործիք՝ մարդկանց շահագրգռելու եւ նրանց միջոցով պատերազմական շահերն առաջ տանելու համար։ Իրական վստահություն այդ խոստումների նկատմամբ դժվար էր ունենալ, քանի որ նացիստական ռեժիմի նպատակները հիմնականում սեփական գերակայության ապահովումն էին։

Հայ կամավորների մասնակցությունն այս նախաձեռնություններին հիմնականում պայմանավորված էր հումանիստական դրդապատճառներով։ Հայ կամավորները համագործակցում էին նացիստների հետ՝ փորձելով օգնել գերմանական ճամբարներում գտնվող հայ ռազմագերիներին։ Նրանց գործողությունների հիմնական նպատակն էր բարելավել հայրենակիցների վիճակը՝ ազատելով նրանց անմարդկային պայմաններից, ապահովելով նրանց հաց ու հագուստ եւ որոշ դեպքերում՝ նույնիսկ վերադարձնելով ավելի անվտանգ վայրեր։

Հենց սա էր հայերի գլխավոր շարժիչ ուժը՝ ոչ թե նացիստական գաղափարախոսությանը հավատալը, այլ սեփական ժողովրդին  ֆիզիկական ոչնչացումից փրկելու ձգտումը։ Այս ամենը եւս մեկ վկայություն է այն բանի, թե ինչպես պատերազմական պայմաններում քաղաքական շահերն օգտագործվում էին` որպես մարդկանց կյանքերի վրա ազդելու միջոց։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը