Ո՞ւր է տանում Վազգեն սրբազանի արեւմտյան ուղին

Ներքաղաքական

Վերջին շրջանում Բալթյան երկրների Հայ Եկեղեցու նորանշանակ առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի կողմից հնչեցված Արեւուտք գնալու թեզը, որը լուրջ քննադատության հանդիպեց ընդդիմադիր մամուլի կողմից՝ գովվեց եւ քաջալերվեց՝ ի դեմս արեւտամետ կամ Արեւմուտքից սնվող որոշ քաղաքական-հասարակական գործիչների՝ ստյոպասաֆարյանների եւ արմանբաբաջանյանների: Սրանց չենք անդրադառնա, բնականաբար, քանի որ հայտնի է, թե նշված անունները քաղաքական դաշտում ինչ հաշվարկներով են գործում եւ ինչին են հավատում… Բայց կա երկու հետաքրքիր իրողություն, որ արժանի է ուշադրության:

Առաջինի մասին համառոտ, մինչդեռ երկրորդի շուրջ փոքր ինչ ընդարձակ կծավալվենք: Ակնառու էր, որ երկրի իշխանավորներից ոչ ոք հրապարակավ կարծիք չհայտնեց ո՛չ Մայր Աթոռի քննադատող գնահատականի եւ ո՛չ էլ ընդդիմադիրների մեկնաբանությունների առնչությամբ (պատվերով գրված մեկնաբանությունները չենք հաշվում, ինչպես օրինակ՝ «Վազգեն Երկրորդ», կամ՝ «երանի՜ ձեր նման մի քանիսն էլ լինեին Հայ Եկեղեցում»): Վազգեն արքեպիսկոպոսը, այլ խոսքով՝ մենակ մնաց: Դժվար է ասել արդյո՞ք սխալ հաշվարկ էր Վազգեն սրբազանի խիստ քաղաքական հայտարարությունը, թե՞…

Այժմ երկրորդի մասին: Պարզվում է, որ Վազգեն արքեպիսկոպոսը, իշխանություններին քծնելու անհագ ցանկությունից մղված, ստվերում դեռ փորձում է առաջ տանել «ռուսական ստրկությունից» ազատագրվելու կամ էլ «մեր քրիստոնեական ակունքներին վերադառնալու» կեղծ քարոզչությունը: Մեզ փոխանցված հավաստի տեղեկությունների համաձայն` նա կապի մեջ է որոշ կարգալույծ հոգեւորականների հետ եւ նրանց միջոցով փորձում է նույն թեզը շրջանառել՝ միեւնույն ժամանակ, մեղադրելով Էջմիածնին ռուսամետության մեջ: Խոսքը մասնավորապես վերաբերում է նախկին Խորեն վարդապետ Հովհաննիսյանի առցանց ելույթներին, թեպետեւ նա միակը չէ, որի հետ կապի մեջ են նա եւ իր մերձավոր շրջապատից այլ բարձրաստիճաններ:

Իհարկե, դժվար է ասել՝ արդյո՞ք Վազգեն սրբազանն ու նախկին Հայր Խորենը հոգով եւ մարմնով արեւմտամետ են, թե՝ ոչ: Բայց, մեզ հասած աղբյուրների համաձայն, մի բան հստակ է՝ երկուսն էլ տառապում են վրեժխնդրության մոլուցքով եւ գործում են միասին: Թեպետեւ տարիներ առաջ, երբ նախկին հայր Խորենը Վիրահայոց թեմում էր ծառայում, որի առաջնորդն էր Վազգեն սրբազանը, միմյանց հանդեպ մեղադրանքներն անսպառ էին: Առաջնորդը բողոքում էր նախկին վարդապետի անգործությունից, իսկ վերջինս էլ՝ առաջնորդի անհոգությունից եւ անտարբերությունից: Այս բողոքների արդյունքում նախկին վարդապետը թողեց իր կարգը, այլ խոսքով՝ զոհ դարձավ Վազգեն սրբազանի հյուսած թակարդին: Նույն աղբյուրները հավաստում են, սակայն, նաեւ, որ այս կոնֆլիկտի հետեւում ժամանակին այլ բարձրաստիճան էր կանգնած, որի խորհրդով իսկ, այսօր, երկու ախոյանները միավորվել են ընդհանուր թշնամու դեմ, իսկ միավորողը՝ սեփական իրականությունից կտրված, հերթական անգամ, երեւի թե, հիացել է իր «հանճարեղության» վրա…

Այսքանից հետո՝ թող նախկին վարդապետն ու Վազգեն արքեպիսկոպոսը մի պահ մտածեն, թե հատկապես ո՞ւմ շահին են ծառայում իրենց Հայ Եկեղեցին վարկաբեկող եւ ինքնավարկաբեկող գործողությունները:

Սեփ. լրատվություն

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում