Թրամփին կոչ են արել ստիպել Զելենսկուն հրաժարական տալ
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ստիպի Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն հրաժարական տալ՝ հանուն Ուկրաինայում հակամարտության կարգավորման։ Սպիտակ տան ղեկավարին ուղղված նման կոչով հանդես է եկել Հելսինկյան համալսարանի պրոֆեսոր Թոմաս Մալինինը X-ում:
«Զելենսկին պարզապես չի կարող զիջումների գնալ Ռուսաստանին, քանի որ, ամենայն հավանականությամբ, դա կարժենա նրա կյանքը։ Ուստի Թրամփի կողմից ավելի մարդասիրական քայլ կլիներ ստիպել նրան պարզապես հրաժարական տալ և աքսորվել», - կարծիք է հայտնել փորձագետը։
https://iravunk.com/sim/?p=313212&l=am/