Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել. Հայտնի փաստաբանի հայտարարությունը

Մեր կյանքում ամենամեծ մեղքն անտարբերությունն է

Բարձրագույն դատական խորհրդի հերթական վարույթներից է քննելու Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու։
Միջնորդության հիմքում դրված է, որ դատավորի կայացրած դատական ակտը 15 օրյա ժամկետում դատավարության կողմը պետք է ստանար, բայց չի ստացել։
Առերևույթ  թվում է, որ միջնորդությունը հիմնավոր է, բխում է  արդարադատության շահից։
Դա անկախ դիտորդի մոտ։ Մեր՝ իրավապաշտպաններիս համար դարձել է սովորական երևույթ, որ դատական ակտերը տրվում են դատավարության կողմերին ժամկետի խախտումներով։
Արձանագրում եմ, որ այս խախտումը վերաբերում է բոլոր դատավորներին, և, երբ փորձում ես հասկանալ, թե ինչու է դատավորը խախտում ժամկետները, պատճառը տեղափոխվում է ոչ թե դատական համակարգ, այլ՝ այն պետական լիազոր մարմնի, որը կոչվում է արդարադատության նախարարություն և ունի պարտավորություն՝ ապահովելու դատական իշխանությանը մինիմալ աշխատանքային պայմաններ, ինչը, ցավոք, բացակայում է։
Ստացվում է, որ արդարադատության նախարարը, փոխարենը դատական համակարգի աշխատանքը այնպես կարգավորի, որպեսզի դատարանները կարողանան արդյունավետ աշխատել, ընտրովի ժամկետի խախտման հիմքով դատավորին ներկայացնում է ԲԴԽ-ի դատին։
Նման դեպքում կամ բոլոր դատավորներին պետք է ենթարկել կարգապահական պատասխանատվության, որովհետև դա համատարած է, կամ ընտրովի մոտեցումը նախարարի կողմից անթույլատրելի է։
Չի կարող դատավորը լավագույն ցանկության դեպքում օրական ռեժիմով առավոտյան ժամը 9-ից մինչև աշխատանքային ժամի ավարտը դատական լսումներ անի, իսկ երեկոյան, անգամ գիշերային ժամերին էլ՝ վճիռ գրի։
Իրավամբ, այս ամենի պատասխանատուն արդարադատության նախարարն է, ու եթե դատական համակարգն այսօր այս դրվագով  գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում, դրա կրողն ու պատասխանատուն տվյալ պետական լիազոր մարմինն է։
Առավել ևս, երբ խոսվում է դատական համակարգի հեղինակության պաշտպանության մասին, դատական ակտերի ժամանակին հրապարակման, տրամադրման անհնարինության պայմաններում դրա կրողն ու պատասխանատուն արդարադատության նախարարությունն է, ով ունի պոզիտիվ պատասխանատվություն հաշվետու լինել, պատասխան տալ, ու պատասխանատվության ենթարկվել այն  անգործության համար, որի պատճառով դատարանները գտնվում են նման ողբալի վիճակում, արդեն մոտ 10 տարի շարունակ։
Վստահ եմ, որ պետական լիազոր մարմինը տասնյակ պատճառներ կբերի, թե ինչու նախարարությւոնը չի կարողանում անլուծելի թվացյալ խնդիրը լուծել, բայց դա նրան չի ազատում պատասխանատվության բեռից ։
Հիշեցի հայտնի պատումը, երբ վանահորը հարցնում են, թե ինչու եկեղեցու զանգերը չեն ղողանջում, ասում է՝ տասը պատճառ կա։ Առաջինը նա է, որ զանգերը գողացել են։
- Մյուս պատճառները ասելու կարիք չկա,- պատասխանում են։
Նախարարությունն ունի պոզիտիվ պարտավորություն կառավարության առջև խնդիր դնել և այդ խնդիրը լուծելի դարձնել: 
Սա եմ համարում պետականաշինության մոդելը, որն այլընտրանք չունի։
Այժմ անդրադառնամ դատավոր Նաիրա Հովսեփյանի կարգապահական վարույթին։
ԲԴԽ-ն նախկինում արդեն իսկ արտահայտած իր իրավական դիրքորոշմամբ /որոշմամբ/ իմպերատիվ արձանագրել է, որ Նաիրա Հովսեփյանը, պայմանավորված մինուճար որդու՝ 44 օրյա պատերազմի ժամանակ որպես հերոս անմահանալու հետևանքով, դատավորի 2021-2024 թվականների դատական ակտերը կայացվել են ժամկետների խախտմամբ, սակայն դատավորի արարքում  բացակայում է մեղքը։
Տարիներ առաջ ԱՄՆ-ի դատարանում դատում են Վիետնամի պատերազմի հերոսի, ով  ԱՄՆ-ի ակումբներից մեկում, տեսնելով, թե երիտասարդների մի խումբ ինչպես է ծաղրում տարիքով մի պապիկի, այդ երիտասարդներին ոչ միայն ծեծի է ենթարկել, այլ նաև ՝ ստորացրել է։
Դատավորը նման արարքի համար օրենքով սահմանված 8 և ավել տարի ազատազրկում տալու փոխարեն տվել էր մեկ օր ազատազրկում և հայտարարել, որ չի կարող ազատազրկման դատապարտել մի մարդու, ով արյան գնով պաշտպանել է Ամերիկան, իսկ Ամերիկան՝ Ամերիկայի  հոգեբանները չեն կարողացել այնպես աշխատել  հերոսի հետ, որպեսզի կարողանան փոխել վերջինիս հոգեկան աշխարհը խաղաղ պայմաններում։
Այդ դատավորը ճանաչվել է տարվա լավագույն դատավոր։ 
Նաիրա Հովսեփյանի որդին՝ Գևորգ Արշակյանը, 44 օրյա պատերազմի կամավոր մասնակից է, ով անմահացավ Շուշիի պատերի տակ։
Ձեզանից ու՞մ համար  պարզ չի, որ բացառապես մոր՝ Նաիրա Հովսեփյանի մայրական դաստիրակության հիման վրա է տղան անունը ոսկե տառերով գրել հայոց պատմության էջերում;
Ու՞մ համար պարզ չի այն ցավը, որն ամբողջ կյանքում ուղեկցելու է հերոսի մորը:
Ու՞մ համար պարզ չի, որ Նաիրա Հովսեփյանի նման հերոս մայրերի պես մայրեր եթե շատ լինեին, այսօր մենք կապրեինք այլ Հայաստանում ու հաստատ արդարադատության նույն նախարարն այլ աշխատանքային ձեռագիր կունենար, իսկ իր աշխատակզմի՝ բանակում չծառայած երիտասարդներն այլ ֆորմատով և այլ վերաբերմունք կդրսևորեին Հերոսի մոր հանդեպ։
Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել։
Այսօր փորձում են գամել հերոսի մորը սյունի՞ն, սա կամ չիմացության, փորձի պակասի, լավագույն դեպքում՝ մեխանիկական աշխատանքի արդյունք է, կամ թերարժեքության բարդույթով տառապող, չարակամ մարդկանց խրախճանք։
ԲԴԽ-ի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշմամբ նույն հարցի շուրջ կրկին քննել օրենքի ուժով անթույլատրելի է, ենթակա է կարճման։

Գլխավոր տնօրեն,
Փաստաբան Լևոն Բաղդասարյան

https://iravunk.com/sim/?p=313194&l=am/
ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է