Սա միայն Զելենսկուն չի վերաբերվում, սա վերաբերվում է բոլոր Զելենսկու նմաններին

Ներքաղաքական

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է

Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների տապալման առիթով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Վլադիմիր Զելենսկու մասին ասաց այն, ինչ իրականում մտածում են, բայց հրապարակայնորեն չեն արտահայտվում: Ասաց՝ ոչ կրթություն ունես, ոչ ճանապարհ ես անցել, ով ես դու ընդհանրապես…

Սա միայն Զելենսկուն չի վերաբերվում, սա վերաբերվում է բոլոր Զելենսկու նմաններին, այդ թվում՝ Նիկոլին: Տեղն եկավ՝ ասեցին. էսօր ռուսներն են հարմար գտնում արտահայտվել, վաղը՝ եվրոպացիներն են արտահայտվելու, մյուս օրը՝ չինացիները, ըստ օրվա հրամայականի: Որովհետև իրականում բոլորն են այդպես մտածում և արտահայտվում են՝ ըստ իրենց շահերի թելադրանքի: 

 

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլին տարան Մյունխենում Ալիևի հետ հրապարակային բանավեճի, այն էլ անգլերենով: Չգիտեի՞ն, որ Ալիևն ի տարբերություն Նիկոլի՝ լավ կրթություն ունի, փորձառու դիվանագետ է ու փորձառու պետական գործիչ: Այդ շոուի կազմակերպիչները գիտեին չէ՞, որ Նիկոլը թերուս է, անցած ճանապարհն էլ սահմանափակվում է դեղին մամուլի խմբագիր լինելով: 

 

Իրենք գիտեին, բայց ցանկանում էին, որ եվրոպական լսարանն էլ տեսնի ու իմանա, թե ով է Հայաստանի վարչապետը, ով է հայերի լիդերը, ինչ է իրենից ներկայացնում: Պետք էր եվրոպական լսարանին համոզել, որ սա է հայերի շնորքն ու մակարդակը, որպեսզի իրենց իսկ քավորությամբ Արցախը հանձնելու և էթնիկ զտման ժամանակ եվրոպական հանրությունը ձայն-ծպտուն չհանի՝ հիշելով Մյունխենում իր տեսած կոստյումով պապուասի շնորքն ու մակարդակը: 

 

Պրոֆեսիոնալ բռցքամարտում կան չէ՞ «սարքած չեմպիոններ», երբ մեկին ռեյտինգ հավաքելու համար անընդհատ թույլ մրցակիցներ են ապահովում, որ հաղթի ու առաջ գնա: 2020-ի Մյունխենի բանավեճը հենց այս տրամաբանությամբ էր կազմակերպած: Պետք էր Ալիևին «չեմպիոն սարքել», իսկ դրա համար անհրաժեշտ էր Նիկոլի նման մեկը, որը կհամարձակվի ազգի ու պետության անունից չիմացած անգլերենով բանավիճել ու անհեթեթություններ դուրս տալ: 

 

Գեոպոլիտիկան շատ ավելի դաժան ու ցինիկ երևույթ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ռուսաստանը դեռ մի կողմ, բայց փաստացի մարդու իրավունքներ ու ժողովրդավարություն քարոզող եվրոպական էլիտաների համար իրենց համար ատելի սովետական ԿԳԲ-ի գեներալի որդու իշխանությունն Ադրբեջանում ավելի կարևոր էր, քան հայերի՝ իրենց հողի վրա ազատ ապրելու ցանկությունը: Զարմանալի ոչինչ չկա, որովհետև այդ նույն եվրոպական էլիտաները երկրագնդի տարբեր տարածաշրջաններում համագործակցել ու համագործակցում են Ալիևից շատ ավելի բեթարների հետ: 

 

Եվ, քանի որ շուրջ քառորդ դար Հայաստանի նախկին ղեկավարներն Ալիևներին վեր-վեր թռնելու շանս չէին տվել, բայց պետք էր Ալիևին «չեմպիոն դարձնել», անհրաժեշտություն էր, որ Հայաստանում իշխանություն լինի Նիկոլի նման մեկը: Իսկ դրա համար անհրաժեշտ էր 2018-ի հեղափոխությունը, որին հայ ժողովուրդը մեծ սիրով մասնակցեց՝ չնայած բազմաթիվ ճիչերի, որ Նիկոլն Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի գերեզմանափորն է: 

 

Ալիևի «չեմպիոնական գոտին» պահելու համար է, որ եվրոպական էլիտաները «չեն նկատում» Հայաստանում Նիկոլի ռեժիմի կոռուպցիան, բռնությունները, մարդասպանություններն ու այն ամենի սմբակահարումը, ինչը Եվրոպան արժեք է հռչակել: «Չեն նկատում», որովհետև դեռևս իրենց պետք է «չեմպիոն Ալիև», իսկ դրա համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետը լինի Նիկոլը, այլ մարդու պարագայում Ալիևից Ա տառն է մնալու:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում