Այս տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարան

Հասարակություն

Այս ուսումնական տարում առաջին անգամ կգործի այն կարգավորումը, որի համաձայն,  երեխան, որը 6 տարեկանից ավելի մեծ է, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանում և կրթություն ստանա համապատասխան դասարանում: Այս մասին, այսօր՝ մայիսի 15–ին, մամուլի ասուլիսում ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը։

Նա  հիշեցրերել է, որ դեռևս նախորդ տարի է ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել, որ երեխաները սովորելու են իրենց համապատասխան տարքիային խմբերում, համապատասխան դասարաններում, բացառություն կկազմեն միայն կրթության առանձնահատուկ  պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն մտավոր  զարգացման խնդիրներ։

Հարցին՝ վերլուծության համաձայն, ինչո՞ւ են ծնողները հրաժարվում երեխաներին 6 տարեկանից ուղարկել դպրոց, նա ասել է. «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ   յուրաքանչյուր տարի դպրոց հաճախող երեխաների մոտ 10 տոկոսը դպրոց չի գնում։ Այդ երեխաները լրացում են  կրթությունից դուրս մնացած երեխաների ցանկը։

Պատճառները  շատ տարբեր են։ Պատճառներից մեկը կարող է լինել զարգացման խանգարումները, որն օբյեկտիվ պատճառ է։

Կան նաև  դեպքեր, երբ ծնողներն այս կամ այն պատճառով նպատակահարամար չեն գտնում երեխային ժամանակին տանել դպրոց, երբեմն լուրջ չեն վերաբերվում այդ տարիքայի շեմին, իրենք են  որոշում՝ երեխան ե՞րբ կարող է գնալ դպրոց։ Դա, բնականաբար, «Հանրակրթության մասին» օրենքով կարգավորված է, յուրաքանչյուր տարի  բոլոր այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է  տվյալ տարվա ընթացքում, պետք է դպրոց ընդունվեն»։

Նա նշել է, որ, բնականաբար, այդ դեպքում ռիսկեր կան, որ երեխան կրթական ծրագրից հետ կընկնի, բայց դպրոցները ստացել են հանձնարարական, առաջիկայում խորհրդակցություններ կունենան դպրոցների հետ, որպեսզի լրացուցիչ աշխատանքներ իրականացնեն, երեխաների հետ փորձեն հնարավորինս արագ աշխատել, բերել, հասցնել երկրորդ դասարանի ծրագրին։

https://iravunk.com/sim/?p=313145&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ