Եթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի Շամխանի

Միջազգային

Իրանը պատրաստ է որոշակի պայմաններով միջուկային համաձայնագիր ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Շամխանին։

Ալի Շամխանին՝ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի  քաղաքական, ռազմական և միջուկային հարցերով խորհրդականը, Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից է, որը հրապարակայնորեն խոսել է ընթացող միջուկային բանակցությունների մասին:

Նա ասել է, որ Իրանը կպարտավորվի երբեք միջուկային զենք չստեղծել՝ ազատվելով բարձր հարստացված ուրանի իր պաշարներից, որը կարող է օգտագործվել զենքի ստեղծման համար, կհամաձայնի հարստացնել ուրանը միայն քաղաքացիական օգտագործման համար անհրաժեշտ ցածր մակարդակներով և թույլ կտա միջազգային տեսուչներին վերահսկել գործընթացը՝ Իրանի նկատմամբ բոլոր տնտեսական պատժամիջոցների անհապաղ վերացման դեմքում։

Հարցին, թե Իրանը կհամաձայնի՞ այսօր համաձայնագիր ստորագրել, եթե այդ պայմանները կատարվեն, Շամխանին պատասխանել է՝ այո:

«Դա հնարավոր է: Եթե ամերիկացիները գործեն այնպես, ինչպես ասում են, մենք, անկասկած, կարող ենք ավելի լավ հարաբերություններ ունենալ», - ասաց Շամխանին՝ հավելելով, որ «մոտ ապագայում դա կարող է հանգեցնել ավելի լավ իրավիճակի»:

Միևնույն ժամանակ Շամխանին հիասթափություն է հայտնել Թրամփի տոնայնության և շարունակական սպառնալիքների կապակցությամբ։ «Նա խոսում է ձիթենու ճյուղ մեկնելու (խաղաղության, հաշտության խորհրդանիշ-Խմբ.) մասին, որը մենք չենք տեսել: Բոլորը փշալարեր են», - ասել է  նա:

Չորեքշաբթի օրը տված հարցազրույցում իրանցի պաշտոնյան մտահոգություն է հայտնել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահունկարող է փորձել տապալել գործընթացը Վաշինգտոնում լոբբինգի միջոցով:

«Եթե ամերիկացիները չեզոքացնեն Բիբիի ազդեցությունը, նրանք հեշտությամբ կարող են ստորագրել գործարքը»,- ասել է Շամխանին։

Այնուամենայնիվ, կան նշաններ, որ Թրամփը հեռվանում է Նեթանյահուից: NBC News-ն ավելի վաղ հայտնել էր, որ, ըստ երկու ամերիկացի պաշտոնյաների, երկու մերձավորարևելյան դիվանագետների և երկու այլ մարդկանց, որոնք քաջատեղյակ են թեմային, Թրամփի և Իսրայելի վարչապետի դիրքորոշումներն ավելի ու ավելի են հակասում տարածաշրջանում իրավիճակի, ներառյալ Իրանի, մարտահրավերներին դիմակայելու ռազմավարության վերաբերյալ: 

Նեթանյահուն կողմ է Իրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական գործողություններին, սակայն Թրամփը փորձում է գործարքի միջոցով չեզոքացնել Իրանի՝ միջուկային զենք ձեռք բերելո սպառնալիքը:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին