«Գերտրուդա» օպերացիան, ինչպես եւ վիլսոնյան տարբերակը Թուրքիայի վրա ճնշման լծակ է եղել` ո՛չ ավել. Նահապետյան

Տեսանյութեր

Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակը Հայաստանում, այսպես ասած, «նշանավորվեց» նրանով, որ Հանրային հեռուստատեսության եթերում «դիվերսիա» իրականացվեց պատմության նկատմամբ։ Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ:

«ՆԻԿՈԼԸ ՄԻ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ  ԽՌՈՎԱԾ ԲԱԼԻԿԻ ՆՄԱՆ ՔՇՎԱԾ ԷՐ, ԿԱՄ ԷԼ ԻՐԵՆ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԷԻՆ ԴՆՈՒՄ»

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ, ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Հանրայինի եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ միասին իբրեւ միֆազերծում էին Հայրենական պատերազմի ողջ ընթացքը։ Ի՞նչ կասեք այս մասին:

— Լսել եմ բավականին ուշադիր, նաեւ մասնագիտորեն եւ փորձել եմ հասկանալ, թե ինչ թիրախներ են փնտրում, որտեղ են հարվածում, նպատակը որն է եւ ինչու հիմա եւ ոչ թե, օրինակ, անցյալ տարի: Եզրակացությունս այն է, որ մեկն էշ-էշ խոսում էր, մյուսը էշ-էշ լսում էր եւ էշ-էշ հարցեր էր տալիս եւ հետո էշ-էշ համաձայնում էր: Այդպես համատարած էշություն էր: Նախ Արծրուն Հովհաննիսյանին անհիշելի ժամանակներից գիտենք, հիշում ենք նրա պահվածքը 44-օրյա պատերազմում: Լինելով պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար՝ սկզբունքորեն նա միակ մարդն էր, որն իրավունք ուներ` նախարարի անունից խոսելու: Իսկ նա եթերներից առաջ գնում էր ՀՀ-ում Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության քարոզչական կառույց : Ո՞րն է այդ գրասենյակը, իհարկե՝ «Ազատություն» ռադիոկայանը: Նկարները կան, որ պարբերաբար գնում էր, հավանաբար, հանձնարարական էր ստանում: Նա ի՞նչ գործ ուներ «Ազատություն» ռադիոկայանում: Ուրեմն՝ կա՛մ օտար ազդեցության գործակալ է, կա՛մ ուղղակի հավաքագրված անձ, ժամանակը կգա, կպարզվի, կարող է երկուսն էլ իրար հետ է։

Ինչեւէ, Արծրուն Հովհաննիսյանը խոսում էր մի թեմայից, որին չէր տիրապետում եւ ակնհայտ կեղծիքներ էր տարածում: Ես չեմ ուզում իր ամբողջ ասածը կետ առ կետ վերլուծել, բայց այստեղ կարեւոր է հասկանալը, որ սա Փաշինյան Նիկոլի կողմից վարվող քաղաքականության տրամաբանության մեջ է:

Այսինքն՝ ստացվում է, որ մի կողմից Փաշինյան Նիկոլը գնում է Մոսկվա՝ մասնակցելու հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին, որի իրավունքը մեր պապերը նվաճել են իրենց արյան գնով, իսկ մյուս կողմից` Հանրայինի եթերով ու իր պահվածքով ցույց է տալիս, որ իրականում ճիշտ հակառա՞կն է մտածում:

— Նա առաջին իսկ պահից կեցվածք է դրսեւորել՝ իր արեւմտյան եւ թուրք-ադրբեջանական տերերին հասկացնելով, թե ստիպված է գնացել, բայց, մեկ է, իրենցն է: Բերեմ մի քանի օրինակ. Կարմիր հրապարակում էին մի շարք պետությունների ղեկավարներ, որոնք կրում էին Գեորգիեւյան ժապավենը, իսկ նա չէր կրում: Եվ պատահական չէր նաեւ «ինքնիշխան» գլխարկ դնելը: Բոլորն առանց գլխարկ էին, ինքը՝ գլխարկով, իբրեւ բոլորը ստրուկ են, ինքը՝ ինքնիշխան, բոլորը ծառայում են ռուսներին, Ռուսաստանին եւ Վլադիմիր Պուտինին, ինքը միայն Ալիեւի եւ Էրդողանի «տակն է», «վերեւից» էլ Ռիչարդ Մուրն է: Ի դեպ, վերջինս՝ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարը, հրաժարական է տվել, որովհետեւ քաղաքականություն է փոխվում նաեւ Մեծ Բրիտանիայում:

Անդրադառնանք նաեւ նրան, որ ԱՊՀ երկրների եւ ոչ միայն, զինվորական ստորաբաժանումները անցան Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը չմասնակցեց շքերթին: Մինչդեռ մեր ժողովրդի ներդրումը Մեծ հաղթանակի գործում անուրանալի է: Դրա ցուցիչն է Բեռլինի գրավումը, որն իրականացվել է պատերազմ անցած անձանց եւ ստորաբաժանումների լավագույնների ընտրությամբ, այսինքն՝ էլիտան է գնացել Բեռլին, ամեն մեկին չեն թողել, այդտեղ հայերը բացառիկ իրավունք են ունեցել: Միակ ազգային դիվիզիան, որը մասնակցել է, եղել է հայկականը, այլ հանրապետություններից ազգային դիվիզիաներ չեն եղել: Եվ, այո՛, Ռայխստագի պատերի տակ պարել են հայերը, որի տեսագրությունը կա: Եվ այդքանից հետո Փաշինյան Նիկոլը փաստացի որեւիցե ձեւով Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին Հայաստանին մասնակից չդարձրեց, ինքն էլ հանդիսատես էր կողքից: Երկների ղեկավարները նստած հետեւում էին զորահանդեսին, ինքը՝ մի անկյունում խռոված բալիկի նման քշված էր, կամ էլ իրեն բանի տեղ չէին դնում: Միգուցե եւ հատուկ էր այդ արհամարհանքը, որովհետեւ նա վաստակել է իր գործերով: Բայց, այնուամենայնիվ, նա Հայաստան երկիրն է ներկայացնում, իսկ այդ դեպքում ճիշտ կլիներ եւ արժանի էր, որպեսզի հայկական զինուժի մի ստորաբաժանում քայլեր: Բայց մերը չկար, ադրբեջանական զորախումբը կար:

Նկատենք նաեւ, որ Փաշինյան Նիկոլը Հայրենական պատերազմի հետ կապված շնորհավորանքում «հայրենական» բառը չի օգտագործում, այլ ասում է՝ համաշխարհային պատերազմ, կարծես թե, հայրենական չի եղել: Այսինքն՝ մի նարատիվ է հիմա առաջ մղվում, որտեղ Արեւմուտքը եւ մասնավորապես՝ Միացյալ Նահանգների նախագահը փորձում է վերաիմաստավորել եւ վերափոխել համաշխարհային պատերազմի հաղթողների իրավունքները: Իսկ Փաշինյանը փորձում է մտնել Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի օրակարգի մեջ: Հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահի համար Փաշինյան Նիկոլ գոյություն չունի, որպես այդպիսին, իր սխալ կեցվածքի, նախընտրական շրջանում դեմոկրատներին պաշտպանելու համար եւ այլն, հիմա փորձում է այս ձեւով, այսպես ասած, «վեննա» մտնել: Ըստ այդմ, պիտի տարբեր օղակներում դրսեւորումներ լինեն, որոնցից մեկն էլ Արծրուն Հովհաննիսյանին Պետրոսի մոտ կանչելն էր եւ երկուստեք էշ-էշ դուրս տալը: Փաշինյանի, մեղմ ասած, ամբողջ ուշքն ու միտքն այն է, որպեսզի Միացյալ Նահանգներում ուշադրություն դարձնեն, որ տեսեք` Հայաստանի ղեկավարությունը, այո՛, գնահատում է, որ ԱՄՆ նախագահը ճիշտ է, իրականում ամերիկացիներն են այդ հաղթանակի առյուծի բաժին կրողը:

Ի դեպ, Փաշինյանի կեցվածքին համարժեք արձագանքեց «Ռոսիա» հեռուստաընկերության լրագրողը՝ շփոթելով վերջինիս Ադրբեջանի նախագահի հետ: Կարծում եմ՝ կոնկրետ կանխամտածված ասվեց, պատահական չէր, եւ դրա շարունակությունն էլ Արծրուն Հովհաննիսյան-Պետրոս Ղազարյան «գլուխարդուկոցին» էր:

«ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ  ԶՈՐՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ Է, ՄԻՆՉԴԵՌ ՄԵԶ ՄՈՏ «ԲԱՐԴԱԿ ԷՐ»

Արծրուն Հովհաննիսյանն ուղղակիորեն հայտարարեց, թե Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ չէր լինի՝ առանց ամերիկյան տեխնոլոգիաների եւ զենք-զինամթերքի

— Պատերազմում հաղթում է զինվորը, սպան։ Հիմա եթե Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ ռազմական տեխնիկան է հաղթել, թող նախ պատասխանի, թե 44-օրյա պատերազմում մեր ի՞նչն էր պակաս ռազմական տեխնիկայից, որ պարտվեցինք: Ասում էին՝ 10 հազարից ավել խուճապի մատնված, փախած կամ դասալիք զինծառայող է եղել, ո՞ւմ մինուսն է եղել: Այնպես են խոսում, կարծես, իրենք Բուրկինա Ֆասոյից են եկել կամ Մարս մոլորակից: Ուռճացրած թիվ են կրակել, ինչ վերաբերում է պատերազմին, այն հաղթում է մոտիվացված, բարձր բարոյահոգեբանական, կամային որակներ եւ կարգապահություն ունեցող եւ հրամանը կյանքի գնով կատարող զինծառայողը՝ լինի շարքային զինվոր, թե սպա, ավագ սպա, գեներալ: Պատերազմը պրոցես է, որը վարող պրոֆեսիոնալ զինվորականներ են պետք, որոնք իրավիճակը համարժեք են գնահատում եւ զորքերի կառավարումն են ճիշտ իրականացնում: Ամենակարեւորը զորքերի կառավարումն է, մինչդեռ մեզ մոտ «բարդակ էր» որոշ տեղերում, որը դարձավ նաեւ որոշակի առումով մեր նահանջի, ինչ-որ տեղ նաեւ պարտության հիմնական պատճառներից մեկը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի օգնությանը Հայրենական մեծ պատերազմում, օգնություն նշանակում է շահ չհետապնդել, իսկ ամերիկյան «Լենդ-լիզ»-ի համար Խորհրդային Միության իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը մինչեւ 2006 թ. գումարներ էր վճարում: Հետաքրքիր է, չէ՞, մինչեւ 2006 թ. պետությունը գումար է վճարել ԱՄՆ-ին՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զենք, տեխնիկա, սնունդ, հագուստ, վառելիք ստանալու համար: «Լենդ-լիզ»-ի իմաստը հենց սա էր, ոչ մեկին ոչինչ հենց այնպես չի տրվել: Ի դեպ, հիշո՞ւմ եք, թե ԱՄՆ նախագահ Թրամփն ինչ ասաց Վլադիմիր Զելենսկիին, որ ինչ օգնություն տվել ենք Ուկրաինային, գումարը` 300 միլիարդի պարտք է: Զելենսկին բերանը մի քիչ շատ բացեր, կասեր՝ 500 միլիարդ կամ 1 տրիլիոն պարտք: Օգնությունը լինում է անշահախնդիր, երբ դու տալիս ես եւ դիմացը ոչ մի ակնկալիք չունես: Անգամ, եթե գումար են տալիս զրո տոկոսադրույքով, էլի իրենց շահը կա այդտեղ:

Նաեւ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է «Գերտրուդա» անունով մի օպերացիայի, ըստ որի, գերմանական բանակը պիտի գրավեր Թուրքիան եւ ստեղծեր Մեծ Հայաստան: Ի՞նչ կասեք այս մասին:

— Երեւի, «բանծիկը» պիտի կապեր վրան ու ասեր` հայե՛ր, նվիրում եմ, եկեք ապրենք: Հիմա բա չասես՝ եղբայր, քո տեղ կարո՞ղ է հոգեբուժարանն է: Գերմանիայի նպատակը համաշխարհային տիրապետությունն էր, Խորհրդային Միությունը նվաճելը, ո՛չ ավել, ո՛չ պակաս պիտի Թուրքիան նվաճեին, մասնատեին եւ Մեծ Հայաստան սարքեի՞ն: Այդ «Գերտրուդան», որպես օպերացիա, մշակվել է արտահոսք տալու համար, որի նպատակն էր Թուրքիայի ղեկավարությանը հասկացնել, որ եթե դուք մեզ հետ նույն դաշտում չլինեք, ուղղակի մենք ձեր երկիրը կմասնատենք, հայերին էլ կտանք Մեծ Հայաստան: Սա նույնն է, ինչ վիլսոնյան տարբերակը: Մինչեւ այսօր կան մարդիկ, որոնք Վիլսոնի իրավարար վճռից են խոսում ու թռչկոտում: Մինչդեռ ինչպես «Գերտրուդա» օպերացիան, այնպես էլ վիլսոնյան տարբերակը Թուրքիայի վրա ճնշման լծակ է եղել` ո՛չ ավել ու ո՛չ պակաս:

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի` միֆ էր, թե Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակը զսպեց Թուրքիային ներխուժել Հայաստան

— Վստահաբար ասում եմ, որ` այո, թուրքերը մտնելու էին Հայաստան, 28 դիվիզիա ձեւի համար չէին պահել։ Ի դեպ, ասեմ, որ Հիտլերն ակնկալում էր թուրքական միլիոնանոց բանակ, 2-րդ ճակատ բացելու խնդիր կար: Մինչեւ 1943 թիվը պարբերաբար Թուրքիայի ղեկավարությանը հորդորել է Հիտլերը, այս կամ այն ձեւով շահագրգռել է, որ Թուրքիան 2-րդ ճակատ բացի: Ի դեպ, չե՞ք գտնում, որ հիմա նույնական ժամանակներն ենք ապրում, ամեն ինչ արվում է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ այստեղ ճակատ բացի ընդդեմ Ռուսաստանի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=313050&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ