Բաքուն «զգուշացրել» է Հնդկաստանին․ «Զգոն եղե՛ք»
Միջազգային
Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիեւը Հնդկաստանին խորհուրդ է տվել «ուշադիր լինել հայ-ադրբեջանական հարաբերություններում»։
«Ադրբեջանի դիրքորոշումը հնդկա-պակիստանյան հարցում հիմնված է նաեւ միջազգային իրավունքի վրա, Հնդկաստանը եւ մյուս երրորդ կողմերը պետք է զգոն լինեն ադրբեջանա-հայկական հարաբերություններում, որոնք գտնվում են փխրուն շրջանում։ Այստեղ մենք բոլոր պետություններից, այդ թվում՝ Հնդկաստանից, ակնկալում ենք, որ որեւէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվի, որը կարող է վնասել այս գործընթացին»,- ասել է պաշտոնյան Ադրբեջանի խորհրդարանում «Գլոբալ հարավի եւ արեւմուտքի ճեղքում. Ադրբեջանի դերը, համագործակցության եւ զարգացման նոր հնարավորություններ» թեմայով քննարկումների ժամանակ, տեղեկացրել են լրատվամիջոցները։
https://iravunk.com/sim/?p=313033&l=am/