Փրկարարները ժամեր անց գտել են Կիևյան կամրջից ցած նետված երիտասարդի մարմինը
Հասարակություն
Նախօրեին Կիևյան կամրջից ցած նետված քաղաքացու դին ժամեր անց փրկարարները հայտնաբերել են։
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում. ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկներին ու ոստիկանները հայտնաբերել են երիտասարդ տղայի, որը հայտնել է, որ ինքը եղել է իր ընկերոջ հետ, Կիևյան կամրջի վրա կանգնած խոսելիս են եղել, երբ իր ընկերը ծիծաղելով հայտնել է, թե «հեսա ինձ ցած եմ գցում», ապա նետվել է կամրջից։
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել 2 մարզական կոշիկներ, ինչից հետո նրա հետ եղած ընկերը հայտնել է, որ դա Կիևյան կամրջից ցած նետված ընկերոջ «բոթասներն» են։