Սամ ռուսկիյ, սամ ֆաշիստ

Վերլուծություն

Արդեն մի քանի օր է՝ հանրային լայն արձագանք է գտել Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ, 44-օրյա պատերազմի ժամանակ «գյոռբագյոռ» օպերացիայի «հիմնադիր հայր» Արծրուն Հովհաննիսյանի պատմաքաղաքական աղմկահարույց հարցազրույցը Հանրայինի եթերում:

Հայրենական մեծ պատերազմի պատմության վերաշարադրման արծրունական այս նոր դրսեւորումը, այլեւս փաստ է, որ ոչ թե ուղղակի մի անհաջող ձեւակերպում էր, այլ ամբողջ գաղափարական ուղղություն, որն ուղղված էր ազգային հիշողության, պատմական արդարության դեմ եւ նպատակ ուներ հաղթանակի ժառանգությունն արժեզրկել: Այո՛, Արծրունը փորձում է «գյոռբագյոռ» անել Հայրենական մեծ պատերազմի մեր հաղթանակն այնպես, ինչպես ժամանակին իր հռչակավոր գեոպոլիտիկ հորինվածքներով կոծկում էր Շուշիի, Հադրութի, Քարվաճառի ու Մարտունու անկումները։

Սա, իհարկե, անհատական խեղում չէ, այլ` նիկոլական իշխանության գաղափարախոսության անխուսափելի արտացոլում: Եթե մի իշխանություն, որը ջնջել է Հայկական բանակի բոլոր հաղթանակները, մի՞թե չպետք է փորձի Հայրենականում մեր պապերի հաղթանակն էլ դարձնել զրո: Վերջում էլ «Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակում Փաշինյանի զուգընկեր Աննա Հակոբյանը, երեւի, կեզրակացնի՝ ինչպես «հանուն ոչինչի զոհվել են թոռները», այնպես էլ հանուն ոչինչի զոհվել են պապերը Հայրենականում: Այս իրավիճակում, իհարկե, էլի փառք Աստծո, որ շատ լծակներ չունեն, թե չէ վաղուց էին Հայրենական մեծ պատերազմի փառապանծ հաղթանակն էլ հանձնել նեմեցներին:

Եվ Հանրային հեռուստատեսությունը չի սահմանափակվում միայն Արծրուն Հովհաննիսյանով, նիկոլական քարոզչության հարթակ դարձած պետական հեռուստաալիքով հարց է բարձրացվում՝ իսկ ինչու էր պատերազմը Հայրենական, եթե մարդկանց «զոռով են տարել»։ Բայց չէ՞ որ մեր պապերից շատերը կամավորագրվել են, մյուսներն իրենց պարտքն են կատարել՝ լինելով զինվորական ծառայության տարիքի: Գնացել էին ռազմաճակատ, որովհետեւ գիտեին՝ եթե Մոսկվան ընկնի, ապա Շիրակն էլ չի պրծնի, եթե Սմոլենսկը կործանվի, ապա Եղեգնաձորում էլ նացիստական պարետարան է լինելու։ Նրանք դա գիտեին՝ առանց պրոպագանդայի, առանց Արծրունի, առանց ֆեյսբուքյան ֆիլտրների ու քարտեզների։

Սակայն այսօր երկրի ռազմակրթական համակարգը ներկայացնող պաշտոնյան՝ նախկինում բանակի պաշտոնական խոսնակն ու ապատեղեկատվության գեներատորներից մեկը, խոսում է այնպես, որ մի ողջ ժողովուրդ սկսում է ինքն իր պատմական գիտակցության մեջ երկմտել։ Այդուհանդերձ, սա սխալ հասկանալու հարց չէ։ Սա՝ գեների, հիշողության, արժեքների ջնջման քաղաքականություն է։ Եթե պապդ դասալիք է եղել կամ դավաճան, դու երբեք չես հասկանա, թե ինչու է պատերազմը դարձել հայրենական։ Ու հիմա այդ նույն ժառանգները նստած են պետական կաբինետներում՝ «գյոռբագյոռ» անելով մեր հաղթանակները:

ՎԱՂՆ ԷԼ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԿԴՆԵՆ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

Այս ամենը դառնում է յուրօրինակ ջրբաժան՝, ցույց տալու, որ մենք՝ որպես ազգ, այլեւս չենք խոսում նույն լեզվով։ Ոչ թե բառերով չենք հասկանում միմյանց, այլ կոդերով՝ պատմական, հոգեւոր, ազգային։ Որովհետեւ երբ մեկը քո պատմական հաղթանակի մասին խոսում է միմիայն պարտադրանքի լեզվով, նա քեզ չի ներկայացնում, այլ զրկում է քեզ քո արմատներից։

Հայրենականը, հայ զինվորի համար հող ու պատվի կռիվ էր։ Հիմա այդ պատիվը ոտնահարված է՝ վերակենդանացած պոլիցայների, չեկիստների ու նեոնացիստների կողմից: Եվ եթե այս ոճով շարունակվի, վաղն էլ կասկածի տակ կդնեն Սարդարապատի հերոսամարտը: Դե մայիսը վայիս պիտի մինչեւ վերջ դարձնեն, այլ բան դժվար է սպասել:

Հետեւաբար, պետք է պարզ ասել՝ այս իշխանության համար Հայրենիքը գոյություն չունի՝ ո՛չ պատմական, ո՛չ մշակութային, ո՛չ էլ մարտական իմաստով։ Իսկ երբ պետությունն անգիր չի անում իր պատմության դասերը, դա ուրիշներն են անում նրա փոխարեն՝ դասագրքերում, էկրաններին, պաշտոնական ամբիոններում։

Արծրուն Հովհաննիսյանը պարզապես հնչեցրեց այն, ինչ վաղուց մտածում են նրանք, ովքեր իշխանության եկան` ոչ թե հաղթանակներ բերելով, այլ երկրի նշաձողն իջեցնելով զրոյական կետի:

ՎԵՐՋԻՎԵՐՋՈ, ՈՎ Է ԵՂԵԼ ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆՈՒՄ

Տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր Մեծ հայրենականի մասնակից պապի՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը եւ գրառում կատարել. «Նիկոլ Փաշինյան, 1913-1943: Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում: Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»: Շատերը նաեւ կհիշեն, որ ժամանակին Նիկոլը Պուտինի հետ հանդիպմանը նշել էր, թե իր անունը դրել են իր պապի պատվին, որը Մեծ հայրենականի մասնակից էր:

Երբ համապատասխան կայքում նայում ենք Մեծ հայրենականի զոհվածների, անհետ կորածների, մահացածների տվյալները եւ փնտրում Նիկոլ Փաշինյանի հրապարակած մարդու տվյալները, բերում է հետեւյալը՝

Ծննդյան թիվ – 23.12.1913

Ծննդավայր Հայկական ՍՍՀ, Ենոքավան

Ճակատագիրը Համագործակցել է թշնամու հետ, զոհվել է

Մահվան թվական – 29.09.1943

Նիկոլ Փաշինյան կրտսերի ներկայացրած Նիկոլ Փաշինյան ավագի մասին տվյալները եւ որոնողական կայքի տվյալները համընկնում են, որտեղ նշվում է, որ Նիկոլայ Վարդանի Փաշինյանը ծնվել է ՀԽՍՀ, գյուղ Ենոքավան, 1913 թվականին եւ մահացել՝ 1943թ.-ին: Նրա հրապարակած` պատերազմի մասնակից Նիկոլ Փաշինյանը ի՞նչ ազգական է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, չգիտենք, սակայն, ըստ կայքի տվյալների, համագործակցել է նացիստական իշխանությունների հետ: Կայքը նաեւ հրապարակել է գերմանական հաշվառման փաստաթուղթ: Մեկ այլ որոնողական համակարգում, փնտրելով Հայրենական մեծ պատերազմի հիշյալ մասնակցի անուն-ազգանունը, բերում է գրեթե նույն տվյալները` այլ հայրանունով: Այստեղ համընկնում է անուն-ազգանունը, ծննդյան եւ մահվան թվականները, նաեւ` Նիկոլ Փաշինյանի ներկայացրած զորամիավորման համարը` 554-րդ հրաձգային գունդ: Այս ամենից սակայն, պարզ չի դառնում` տվյալները վերաբերո՞ւմ են նույն մարդուն, թե` ոչ: Այնուամենայնիվ, միակ տարբերությունը հայրանունն է: Բացի այդ, ներկայացված առաջին կայքում նշվում է, որ համագործակցել է նացիստների հետ, իսկ երկրորդում` որ անհետ կորել է: Մի խոսքով՝ այսքան խուճուճ պատմությունից հետո դժվար է ասել, Արծրուն Հովհաննիսյանը գործուղվել էր Հանրային՝ պատմությունը վերաշարադրելու, թե՞ զուտ Նիկոլ պապին արդարացնելու…

Ամեն դեպքում, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հորդորել է գլխավոր դատախազին՝ ուսումնասիրություն սկսել եւ իրավական գնահատական տալ ՊՆ-ի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններին՝ կապված հայ ժողովրդի համար Ստալինգրադի ճակատամարտի նշանակության հետ։ Մինասյանը Հովհաննիսյանի խոսքերը որակեց որպես պատմության խեղաթյուրում եւ նացիստական Գերմանիային արդարացնելու փորձ: Իսկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ իշխանության ջանքերը` խմբագրել սեփական պատմությունն ու խեղաթյուրել ակնհայտ իրողությունները, մեկ նպատակ ունեն` կոծկել մեր պետության եւ քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունները:

«Թե այդ նպատակով ո՞ւմ առաջին պլան կբերեն, ո՞վ իշխանությանը ծառայելու եւ մի քանի կոպեկ աշխատելու համար հայրենիք կդավաճանի, արդեն տեխնիկական հարցեր են: Իշխանությունն ունի հստակ սխեմա, որում ներգրաված են անարժեք «կամավորներ» եւ նրանք, ըստ իրավիճակի, մեր պետականության դեմ ոտնձգությունների քարոզչական-տեղեկատվական ֆոնն են ապահովում»,-նշել է նա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում