Նուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է

Հասարակություն
ԴՕԿ կուսակցության լրատվականն անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբոր որդի Ռոբերտ Մովսիսյանին:
 
«Ռոբերտ Միհրանի Մովսիսյանը հանդիսանում է քաղաքական գործիչ և Արցախյան առաջին պատերազմի մասնակից, բազմաթիվ շքանշանների, այդ թվում՝ առաջին աստիճանի մարտական խաչի արժանացած՝ Միհրան Մովսիսյանի որդին: Բացի այդ, Ռոբերտ Մովսիսյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի/Շմայսի/ եղբոր որդին, ինչի կապակցությամբ նրան բոլորը ճանաչում են որպես՝ Շմայսի Ռոբ:
 
Ռոբերտը, որպես տղամարդ, ունի բարձր կամային հատկանիշներ, կայուն արժեհամակարգ և ընտանիքին նվիված զավակ է: Վերջինս ընկերասեր է, ընկերական շրջապատում վայելում է բոլորի հարգանքը և իր բնավորությամբ արդարամիտ, ազգասեր հայ տղամարդ է, սակայն նրա քաղաքական հայացքների պատճառով, այն է՝ դեմ լինելով ներկայիս իշխանությանը և նրանց հայացքներին ու քաղաքականությանը, արդեն շուրջ 6.5 տարի է գտնվում է անազատության մեջ՝ շինծու, մտացածին և հանիրավի մեղադրանքով, ինչով տևական ժամանակ է իշխանությունը փորձում է նեղություն տալ վերջինիս հորը և հորեղբորը: Նրան ճանաչող ողջ գիտակից հասարակությունը կարող է միանշանակ պնդել և հաստատել այն, որ ինչում նրան մեղադրում են դեմ է առհասարակ նրա արժեհամակարգին և հայացքներին:

2018 թ. մայիս ամսին, տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ունենալով հակաիշխանական հայացքներ և ընդդիմադիր կեցվածք, մտերիմ լինելով բոլոր ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների հետ, Ռոբերտ Մովսիսյանն իշխանության համար դարձել է թիրախ և, այսպես ասած, կոկորդին կանգնած ոսկոր:
Բացի այդ, Ռոբերտը մտերիմ է Դոկ մականունով Վարդան Ղուկասյանի հետ, ով ի թիվս այլ անձանց, բազմիցս իր ելույթների ընթացքում հայտնել է Ռոբերտի հետ մտերիմ լինելու հանգամանքի, ինչպես նաև բազմիցս բարձրաձայնել է Ռոբերտի նկատմամբ խտրական ու անարդար վերաբերմունքի և խոշտանգումների մասին:
 
Վերը նկարագրված պատճառների հետևանքով Ռոբերտ Մովսիսյանն անազատության մեջ լինելու ընթացքում մի քանի անգամ տեղափոխվել է տարբեր ՔԿ հիմնարկներ/Վարդաշեն ՔԿՀ, ԱԱԾ Մեկուսարան և Նուբարաշեն ՔԿՀ/, իսկ ներկայումս՝ շուրջ երկու տարի է գտնվում է Նուբարաշեն ՔԿ հիմնարկում: Այս կապակցությամբ ՔԿ ծառայության բարձրաստիճան պաշոտնյաներն իրենց իշխանական տերերին հաճոյանալու համար Ռոբերտ Մովսիսյանին հանրությանը և իրենց վերադասներին ներկայացրել են որպես քրեական ենթամշակույթ կրող անձ և նմանատիպ այլ պիտակավորումներ տվել, ինչը նաև արտահայտվել է փաստաթղթերի կազմման եղանակով, ինչն ակնհայտ սուտ է և աբսուրդ, քանի որ Ռոբերտ Մովսիսյանը երկար տարիներ հանդիսացել է բարձրաստիճան սպա: Նշված պիտակավորումները նաև ազդում են վերջինիս ազատության վրա:
 
Ինչպես գիտենք, ՀՀ ուժային կառույցներում աշխատած գրեթե բոլոր անձինք կալանքը կամ պատիժը կրում են ՀՀ ԱՆ Վարդաշեն ՔԿ հիմնարկում, որպեսզի հնարավոր լինի ապահովել նրանց անվտանգությունը, ինչպես նաև իրենց իրավունքները: Ռոբերտ Մովսիսյանը հանդիսացել է միակ անազատության մեջ գտնվող անձը, ով նախ անազատության մեջ գտնվելով գրավոր և բանավոր հայտնել է մարտական դիրքեր մեկնելու ու պատերազմին մասնակցելու ցանկության մասին, ինչպես նաև, տեղեկանալով 44 օրյա պատերազմի ժամանակ Հայրենիքի համար իր կյանքը զոհաբերած զինվորի ծնողի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման լուրի մասին, ի աջակցություն այդ ծնողի հայտարարել է անժամկետ հացադուլ, որի հետևանքով իշխանությունների կողմից հերթական թատերական բեմականացումը և մի շարք խոշտանգման դեպքեր են կազմակերպվել, ինչի մասին նախկինում բարձրաձայնվել է, սակայն հարուցված քրեական գործը հերթական անգամ ծածկադմփոցով կարճվել է: Ավելին՝ 2023 թվականի հունիսի 4-ին նրան տեղափոխել են ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿ հիմնարկ, որտեղ վերջինս, առանց օրինական հիմքերի, գտնվում է մինչ օրս: Ռոբերտ Մովսիսյանին տեղափոխել են մի վայր, որտեղ անհնար է ապահովել նրա, որպես ՀՀ քաղաքացու և որպես դատապարտյալի իրավունքները, ուստի՝ ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿ հիմնարկում Ռոբերտ Մովսիսյանը հրաժարվել է իր ամեն տեսակի իրավունքներից /զբոսանք, տեսակցություն, ուսում և այլն/, քանի որ վստահ է, որ իր անվտանգությունը հնարավոր չէ ապահովել այդ հիմնարկում գտնվելու պայմաններում:
 
Իշխանափոխությունից հետո, օրվա կառավարության անդամները տարբեր հարթակներում և ելույթների ժամանակ բազմիցս արել են ամպագորգոռ հայտարարություններ, որ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ, ուստի՝ վերը նկարագրված անձի կյանքի վերջին տարիների ուսումնասիրությունը պարզ մատնացույց է անում այն, որ Ռոբերտ Մովսիսյանը հանդիսանում է դասական քաղբանտարկյալ և մինչ օրս վերջինս իր քաղաքական հայացքների համար ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի, որի պարզ ապացույցն այն է, որ նա հանդիսանալով նախկին սպա, պատիժը կրում է Նուբարաշեն ՔԿՀ-ում, այլ ոչ թե օրենքով սահմանված վայրում:
 
Ռոբերտ Մովսիսյանի կյանքի վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին առավել մանրամասն կանդրադառնանք հետագայում:
Ռոբերտ Մովսիսյանի կյանքի վերջին տարիների պատմությունը ուսումնասիրելուց հետո թող իշխանության ներկայացուցիչները հայտարարեն, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան»,- ասված է հայտարարության մեջ:
https://iravunk.com/sim/?p=312952&l=am/
ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է