Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ Բագրատյան
Ներքաղաքական
Ըստ ՀՀ նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ` Գյումրիի սխալը չպետք է կրկնել, 2026 թվականի ընտրություններին պետք է գնալ միասնական ճակատով, այլապես կկրկնվի այն, ինչ եղավ 2021-ին, ինչ եղավ 2023-ին Երեւանում։
— Հավատացեք իմ հեռատեսությանը, իմ փորձին, Հայաստանը չի լինելու, պետք է միասնական ճակատով գնալ ընտրություններին։ Մարդիկ տեսնում են, որ եթե մի խոշոր ուժ կա, դրան են ձայն տալիս, այս էֆեկտի վրա աշխատեք, խնդրում եմ, աղաչում եմ ձեզ։ Եթե 2026 թվին մենք չհաղթենք, 2031 թվականին ընտրություն չենք ունենալու ընդհանրապես: