Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում
Եղանակ
Մայիսի 14-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կիջնի եւս մի քանի աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +17+19։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +10+13,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +9+12,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +13+16,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +10+14,
Լոռիում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +12+15,
Տավուշում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +15+17,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+13,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +14+18,
Արարատում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +18+20,
Արմավիրում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +17+20,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +11+14,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+9+12, ցերեկը՝ +16+19,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +20+24,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+18։
https://iravunk.com/sim/?p=312934&l=am/