Եվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունել
Միջազգային
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերջին՝ 17-րդ փաթեթը, պարզվում է՝ «նվազագույն կոնսենսուս» էր։ Կոշտ միջոցների մասին համաձայնագիրը Բրյուսելում չի քննարկվի։ Այս մասին գրում է գերմանական Handelsblatt թերթը։
«Պատժամիջոցների 17-րդ փաթեթը, որը կառավարությունների ղեկավարները հայտարարեցին հատկապես կոշտ, Բրյուսելում ընկալվում է՝ որպես նվազագույն կոնսենսուս»,- ասվում է հրատարակության զեկույցում։
Հոդվածում նշվում է, որ պատժամիջոցների փաթեթը չի ներառում վիճելի նախաձեռնություններ, հակառակ դեպքում Հունգարիան և Սլովակիան վետո կդնեին դրանց վրա։
https://iravunk.com/sim/?p=312911&l=am/