Որոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանում
Հասարակություն
Որոշ երեխաներ, իրենց լավագույն շահից ելնելով, հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարին լրանալու դեպքում։ Այդ մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հարգելի՛ ծնողներ, դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։
Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով ձեր դիտարկումները», - գրել է նա:
https://iravunk.com/sim/?p=312904&l=am/