«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան

Ներքաղաքական

Քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է խորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հարցը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ հետ:

— Ես hիմա խոսում եմ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից՝ ներկայացնելով մեր քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի եւ մեր ընտրած գործողությունների վերաբերյալ։ Ինչպես արդեն նշվել է մեր տարածած հրապարակային հայտարարության մեջ, մենք համոզված ենք, որ ներկա իշխանությունների փոփոխությունը հնարավոր եւ առավել իրատեսական է իրականացնելու խորհրդարանական ճանապարհով, իսկ կոնկրետ՝ վարչապետին անվստահություն հայտնելու մեխանիզմի միջոցով։ Մեր գնահատմամբ, սա այս փուլում ամենաարդյունավետ եւ օրինական ուղին է, որը կարող է հանգեցնել համակարգային փոփոխությունների։ Այս գործընթացը մենք դիտարկում ենք որպես առաջնահերթ քաղաքական գործիք։

Հայտարարության երկրորդ հատվածում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել այն կարեւոր հանգամանքին, որ քաղաքական պայքարը չպետք է վարակվի անհատական շահադիտական դրդապատճառներով կամ անպատասխանատու նախաձեռնություններով, որոնք կարող են վնասել ոչ միայն գործընթացի մաքրությանը, այլեւ հանրային վստահությանը։ Այդ իսկ պատճառով մենք նպատակաուղղված կերպով, այս փուլում, չենք առաջադրում վարչապետի թեկնածու։ Այս որոշումը պայմանավորված է բացառապես նրանով, որ ցանկանում ենք ապահովել գործընթացի լիարժեք թափանցիկությունն ու կենտրոնացվածությունը ազգային եւ հանրային շահերի վրա՝ զերծ մնալով ներքաղաքական ամբիցիաներից։

Հատկապես կարեւորվում է նաեւ այն փաստը, որ մենք բաց ենք ցանկացած ձեւաչափով քննարկման համար՝ առանց որեւէ նախապայմանների։ Սա ներառում է ոչ միայն վարչապետին անվստահություն հայտնելու օրինական գործընթացը, այլեւ, անհրաժեշտության դեպքում, վարչապետի իմպիչմենթի մեխանիզմի կիրառումը։ Մենք պատրաստ ենք խոսել եւ գործել նաեւ այդ ուղղությամբ, եթե զարգացումները դա պահանջեն։ Այս սկզբունքի շրջանակում «Պատիվ ունեմ» խմբակցության ցանկացած անդամ լիազորված է հանդես գալ նման նախաձեռնությամբ, եւ որեւէ սահմանափակում այս հարցում չկա։

Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել՝ թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն։ Ընդհակառակը՝ դա ցուցիչն է մեր պատասխանատու վերաբերմունքի ու կայուն մոտեցման՝ այս խորացող ճգնաժամի պայմաններում։ Մենք պատրաստ ենք համախմբվել, լսել, քննարկել բոլոր բանական առաջարկներն ու նախաձեռնությունները՝ շարունակելով գործել առանց անձնական հավակնությունների, միայն եւ միայն ի նպաստ հանրային ու պետական շահերի։

Վերջում ցանկանում եմ եւս մեկ անգամ շեշտադրել՝ մեր մոտեցումը պայմանավորված են բացառապես Հայաստանի Հանրապետության շահերով։ Մենք հուսով ենք, որ մեր դիրքորոշումը ճիշտ կհասկացվի եւ դրականորեն կընդունվի ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ գործընկեր քաղաքական ուժերի կողմից:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը