Ոստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունը
Իրավական
Մայիսի 12-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհայտ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։
Անդրադառնալով ահազանգին, որ զանգել էին, երեխայի լացի ձայն միացրել ու անջատել՝ «Լուրերի» հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն ասել է. «ՆԳՆ ոստիկանությունը պարզել է զանգահարողի ինքնությունը, հայտնաբերել նրան»։
Հիշեցնենք, որ փոքրիկը կորել է մայիսի 4-ին։ Դիտարկվում են տարբեր վարկածներ, որոնողական աշխատանքներն իրականացվում են թե՛ գետում, թե՛ այլ վայրերում։
https://iravunk.com/sim/?p=312850&l=am/