Կամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունում

Սպորտ

Կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում 7/0 ռեկորդակիր, WKN վարկածի հաղթող Կամո Ունանյանը առողջական խնդիրների կարգավորման համար վերջին ամիսներին գտնվում էր Եվրոպայում։ Այդ ընթացքում Կամոն Իսպանիայի Վալենսիա քաղաքում հանդիպել է MMA մարզաձևում հայ ամենաճանաչված մարզիչ Էդմոնդ Թարվերդյանին, ով մարզել է աշխարհահռչակ Ռոնդա Ռոզիին, ինչպես նաև հայ տարբեր մարզիկների, ովքեր ինչպես նախկինում այնպես էլ այսօր հանդես են գալիս UFC կազմակերպությունում։

Հանդիպմանը քննարկել են MMA մարզաձևում Կամո Ունանյանի հետագա անելիքները։

«Առաջնայինն ու ամենակարևորն այն է, որ հիմա պետք է վերսկսել մարզումները»,- հանդիպմանը Կամո Ունանյանին ասել է Էդմոնդ Թարվերդյանն ու իր պատրաստակամությունը հայտնել, որ եթե Կամոն լինի լավ մարզավիճակում, ապա մեկ կամ երկու մենամարտ կունենա UFC կազմակերպությունում։

Չնայած, վերջին վիրահատությունից հետո Կամոյի ողնաշարի խնդիրները դեռ չեն կարգավորվել, բայց մինչ UFC-ն նա պետք է այս տարվա մայիս կամ հունիս ամիսներին մեկ մենամարտ ունենա Ղազախստանում կամ Ռուսաստանի Դաշնությունում։

«Այս պահին դեռ հստակ չեմ կարող ասել, թե երբ տեղի կունենա իմ մենամարտը UFC կազմակերպությունում, քանի որ դեռ պետք է վերսկսեմ պարապմունքներս՝ մեկ մենամարտում հաղթանակ գրանցեմ, ապա նոր ընդգրկվեմ UFC կազմակերպության մրցումներում»,- ասաց Կամո Ունանյանն ու վստահեցրեց, որ ամեն ինչ կանի հաղթանակի համար, որից հետո էլ պարզ կլինի UFC-ում մենամարտելու ժամկետներն ու վայրը․ «Եթե մասնակցեմ ապա այն տեղի կունենա կա՛մ Աբու Դաբիում կամ էլ՝ Էլ Ռեիադում, որտեղ UFC –ն տարվա ընթացքում  մի քանի մրցաշար է կազմակերպում»։

Նշենք, որ UFC-ն սպորտային աշխարհի հեղինակավոր MMA-ի կազմակերպությունն է, որտեղ  հանդես են գալիս աշխարհի ամենաուժեղ և ճանաչված մարզիկները։

Կամո Ունանյանի խոսքերով UFC-ում հանդես գալը յուրաքանչյուր մարզիկի երազանքն է, պարզապես պետք է ապաքինվի և վերադառնա լավ մարզավիճակի ու պատրաստ լինի մասնակցության․ «Իհարկե, դրա համար նորից պետք է վերսկսեմ մարզումներս և դրա հետ մեկտեղ շարունակեմ նաև բուժման կուրսը, որպեսզի ապաքինվեմ։ Կարծում եմ, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, հաջորդ տարի կավարտեմ իմ սպորտային կարիերան: Այսպես շարունակել այլևս հնարավոր չէ, մեջքիս խնդիրը թույլ չի տալիս, գնալով իրավիճակն ավելի բարդանում  է։ Ժամանակը շատ կարճ է, ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի ինչ կազմակերպությունում էլ մենամարտեմ այն ավարտվի հաղթանակով»,- վստահեցրեց Կամո Ունանյանը։

Հիշեցնենք, որ Կամո Ունանյանը MMA մարզաձևում մենամարտում է ընդամենը 3 տարի, արդյունքում գրանցելով 7 հաղթանակ և ոչ մի պարտություն։ Այս մարզաձևում նրա վերջին մենամարտը տեղի է ունեցել 2024թ․ հուլիսի 15-ին  «MixFight» կազմակերպությունում և նոկաուտի ենթարկելով Ղազախ մարզիկին դարձավ WKN վարկածով գոտու տիտղոսակիր և նվաճեց աշխարհի գոտին։

Ի դեպ, կարատեի հետ կապված պլանների մասին խոսելով Կամոն տեղեկացրեց, որ ցանկանում է կարատեում ևս ավելացնել իր տիտղոները․ «Ուզում եմ մասնակցել հունիսի 5-8-ը Խորվաթիայում կայանալիք Շիտորիու ոճի աշխարհի առաջնությանը, որից հետո՝ հուլիսի 9-13-ը Շվեդիայի Մալմիո քաղաքում WUKF վարկածով աշխարհի առաջանությանը։ Հուսամ, առողջական և մարզական կարգավիճակս թույլ կտան այդ ցանկությունն էլ իրականացնել՝ գրանցելով հաղթանակներ»,- հույս հայտնեց աշխարհի և եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում