Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն

Թեմա

Հայաստանի եւ Արցախի հույների «Պատրիդա» ՀԿ նախագահ Էդ. Պոլատիդիսը  եւ «Հայաստանի Լոռվա մարզի և հելլենասերների համայնք» ՀԿ նախագահ Յա. Քիլինքարովը դիմել են հայրենակիցներին՝ հայտնվելով, որ 2025 թ. մայիսի 19-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենալու Օսմանյան Թուրքիայի տարածքում հույների ցեղասպանության զոհերի հիշատակի սգո արարողությունը (Եկեղեցին Հաղթանակի կամրջի մոտ է, քաղաքապետարանի հարևանությամբ):

«Քրիստոնեությունը, ինչպես և շատ այլ կրոններ, դավանում է, որ մարդը ֆիզիկական՝ նյութական մարմնից բացի նաև հոգի ունի: Հոգին մարմնի մահվան հետ չի մահանում, այլ շարունակում է իր գոյությունը: Մեր նախնիները իրենց մարմնական կյանքի ընթացքում իրենց համար իրենք էին աղոթում, իսկ նրանց մահից հետո դա եկեղեցին է անում և մենք՝ որպես սպանվածների մերձավորներս, Աստծուց մեր հարազատների և մտերիմների հոգիների համար երանություն, նրանց կամային և ակամա մեղքերի թողություն ենք խնդրելու:

Ավանդաբար մայիսի 19-ին մենք ոչ միայն Պոնտոսի, այլ նաև այսօրվա Թուրքիայի տարածքում երբեմնի ապրած բոլոր հույների, ինչպես նաև հայերի, ասորիների և այլ քրիստոնյա և ոչ քրիստոնյա ազգերի ցեղասպանության սգո տարեդարձն ենք հիշում: Նրանք բոլորն իրենց պատմական հայրենիքում էին ապրում և նրանք բոլորն էլ կիսեցին հույների ճակատագիրն ու ցավը: Այսօր, ավելի քան 100 տարի անց թուրքերի կազմակերպած ցեղասպանությունը շարունակվում է և դարձյալ նրանց զոհերը հայերն ու հոյւներն են՝ Արցախի հանրապետության քաղաքացիները:

Էրդողանը հպարտությամբ և առանց քաշվելու հայտարարեց, որ հենց Թուրքիան է Ադրբեջանին օգնել զավթելու Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքը, նախ՝ պաշարելով, բնակչությանը սովի մատնելով, իսկ ապա՝ ամբողջ երկիրը գրավելով:

Ասում են, որ մարդասպանները ազգային պատկանելություն չունեն: Սրան կարելի է համաձայնվել, եթե հանցագործությունը կենցաղային դրդապատճառ ունի: Բայց երբ խաղաղ բնակչության՝ ազգային հատկանիշով պայմանավորված, նախապես պետական մակարդակով պլանավորված, կազմակերպված զանգվածային ջարդ է կատարվում, այդ սարսափելի ջարդի զոհերի՝ հույների, հայերի, ասորիների, եզդիների հիշատակը մեզանից ուղղակի պահանջում է նշել մարդասպանների ազգությունը: Եվ այդ ազգը՝ թուրքն է:

Միջազգային իրավունքը մի ազգի կողմից մյուս ազգի ներկայացուցիչներին ազգային պատկանելիության հատկանիշով զանգվածային սպանությունները՝ սպանդը ցեզասպանություն է որակում:  Եվրոպական շատ երկրների օրենսդրության կետ դարձած քրիստոնյա իմաստությունը ոչ թե մարդասպանին կյանքից զրկել, այլ նրան ապաշխարելու հնարավորություն տալ,  նրա՝ եթե ոչ մարմինը, ապա գոնե հոգին փրկել է պահանջում:

Ամենադաժան հանցագործությունն անգամ կարող է ոչ թե մոռացվել, այլ ներվել, եթե հանցագործը հասկացել է իր արարքի անմարդկային, անաստված բնույթը և զղջացել, ապաշխարել է:

Քրիստոսի ուսմունքը դրանով մարդասպանին հոգին փրկելու հնարավորոթյուն է տալիս. կարծում եմ, որ նաև Մուհամմադի ուսմունքն էլ նունն է ասում:

Ավելի քան մեկ դար էր տրված Թուրքիային՝ ապաշխարելու, զղջալու իր կատարած հրեշավոր արարքի համար, սակայն նա ոչ միայն մեղա չի գալիս, այլ շարունակում է իր ավանդական դարձած, սուլթանների և երիտթուրքերի օրերից եկած մարդասպան՝ ցեղասպան քաղաքականությունը:

Արժե, արդյոք, նշել, որ նման մոտեցման պարագայում Թուրքիան խեղաթյուրում, կեղծում էր, կեղծում է և կեղծելու է իր և հարևան ազգերի ու պետությունների պատմությունը՝ իրեն սրբասուրբ, իսկ զոհերին՝ իրենց իսկ ցեղասպանության մեղավոր ներկայացնելով:

Մենք՝ քրիստոնյաներս այսօրվա Թուրքիայի բնիկ ազգերն ենք: Ցեղասպանության հետևանքով այսօր Թուրքիայում քրիստոնյա չկա: Մենք 5 միլիոն էինք, այսօր՝ մի քանի հազար: 5 միլիոն քրիստոնյա կոտորեցին, մի քանի հազարը որպես թանգարանային նմուշ են թողել», - ասված է հայտարարության մեջ:  

https://iravunk.com/sim/?p=312783&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում