«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին

Մշակութային

Մայիսի 13-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար, պրոֆեսոր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանակիր Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակին։ Սիրելի ուսուցչին իրենց համերգային կատարումները կնվիրեն միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի, 2004 թվականից Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը և նույնպես արդեն ճանաչված դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը՝ «Սոնետ» դաշնամուրային դուետով:

Ծրագրում՝ Գաբրիել Ֆորե. Դոլլի Սյուիտ, երկ․56, 4 ձեռքի համար Ֆրանց Շուբերտ. Ֆանտազիա ֆա մինոր, երկ․ 103 Ֆրանցիս Պուլենկ. Սոնատ

• Պրելյուդ

• Գեղջկական

• Ֆինալ

Սերգեյ Ռախմանինով. Սյուիտ #1, երկ․ 5 «Ֆանտազիա» 2 դաշնամուրի համար

• Բարկարոլա

• Արցունքներ

• Լուսե տոն

Վիտոլդ Լյուտոսլավսկի. Վարիացիաներ Պագանինիի թեմայով Գեորգի Սարաջյան. 3 պիես Աշուղական թեմաներով սյուիտից Սերգեյ Սարաջյան. 2 պիես Կոմիտասի թեմաներով սյուիտից:

«Սոնետ» դաշնամուրային դուետը ստեղծվել է 2003 թվականին։ Նույն թվականին Հռոմի միջազգային մրցույթում անսամբլը դարձել է դափնեկիր և ստացել հատուկ մրցանակ։ Տարիների ընթացքում դաշնամուրային դուետը ձայնագրել է խտասալիկներ, ունեցել մի շարք համերգներ՝ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Բելգիայում, Իտալիայում և այլ երկրներում։ Իտալացի կոմպոզիտոր Սերջիո Կալիգարիսը դուետի մասին գրել է. «Ստեղծագործությունների Ձեր մեկնաբանությունները հարուստ էին թեթևությամբ և պոեզիայով, իսկ հնչողության որակն իսկապես հիասքանչ էր»:

Պետք է նշել, որ Արմինե Գրիգորյանը որպես մենակատար և որպես Խաչատրյանի անվան տրիոյի անդամ ելույթներ է ունեցել աշխարհի ավելի քան 100 քաղաքներում՝ այցելելով բոլոր մայրցամաքները, այժմ էլ ակտիվորեն շարունակում է իր համերգային գործունեությունը, Սոնա Բարսեղյանը, ավարտելով Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան, այնուհետև՝ Քյոլնի կոնսերվատորիան՝ որպես մենակատար և անսամբլային երաժիշտ /մագիստրատուրա և ասպիրանտուրա/, վերադարձել է Հայաստան և ակտիվորեն զբաղվում է ստեղծագործական աշխատանքով: Նա համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում, միաժամանակ կազմակերպում է բազմաբնույթ համերգներ և փառատոներ։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան