«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում

Մշակութային

Իսպանացի լենգենդար սոպրանո Այնոա Արտետան իր գլխապտույտ համաշխարհային կարիերայի ընթացքում առաջին անգան ելույթ կունենա Հայաստանում: Արտետան հանդես կգա ‹‹Ես գալիս եմ Իսպանիայից›› խորագրով համերգով մայիսի 18-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում՝ անվանի դաշնակահար Վիկտոր Կարբախոյի նվագակցությամբ:

Համերգը կազմակերպել է Հայաստանում Իսպանիայի թագավորության դեսպանությունը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Primavera Foundation of Armenia հիմնադրամի աջակցությամբ:

Երեկոյի ընթացքում կիշխի իսպանական տաք, կոլորիտային ու զգացմունքային ոգին: Կհնչեն իսպանացի հայտնի կոմպոզիտորներ Անտոն Գարսիա Աբրիլի, Մանուել դե Ֆայայի, Ֆերնանդո Օբրադորեսի, Էնրիկե Գրանդոսի սիրված երգերը:

Այնոա Արտետան բասկյան արմատներով, գեղեցիկ ձայնով, բեմական գրավիչ խարիզմայով և համակրելի արտաքինով երգչուհի է, նրա արտիստիզմը գերում է հանդիսատեսին և ստիպում կլանված հետևել երգչուհու կատարման ամեն մի հնչերանգին ու ժեստին: Արտետան շլացվող կարիերա է կերտել՝ հանդես գալով  Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Միլանի Լա Սկալա, Լոնդոնի Թագավորկան Քովենթ Գարդեն, Բավարիայի պետական, Նեապոլի Սան Կառլո, Արենա դի Վերոնա, Մոսկվայի Բոլշոյ և աշխարհի այլ հեղինակավոր օպերային թատրոններում և համերգասրահներում: Գլխավոր դերերով հանդես է եկել ‹‹Տրավիատա››, ‹‹Բոհեմ››, ‹‹Տուրանդոտ››, ‹‹Տոսկա››, ‹‹Մանոն Լեսկո››, ‹‹Մադամ Բաթերֆլայ››, ‹‹Ադրիանա Լեկուվրեր››, ‹‹Ռոմեո և Ջուլիետ››, ‹‹Եվգենի Օնեգին›› օպերաներում: Համագործակցել է այնպիսի մեծանուն դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Գուստավո Դուդամել, Նիկոլա Լուիզոտտի, Ջանանդրեա Դոզեդա, Սըր Նևիլ Մերրիներ, Քրիստոֆեր Հոգվուդ, Վասիլի Պետրենկո, Պաբլո Գոնսալես, Վիկտոր Պաբլո Պերես և ուրիշներ:

Այնոա Արտետան բացի գեղեցիկ և հաջողակ լինելուց, նաև բարեսիրտ և ուժեղ կնոջ կերպարի մարմնավորում է, նա համառ պայքար է մղել կյանքի դժբախտությունների դեմ: Արժանանալով տարբեր հեղինակավոր մրցանակների, մի առիթով նա ասել է.  ‹‹Ավելի ճիշտ կլիներ, որ ինձ արժանացնեին Փյունիկ մրցանակի, քանի որ ոչ ոք այսքան չի ընկել և վեր հառնել, որքան ես՝ այս տարիների ընթացքում: Վստահ եմ, որ միշտ այդպես է լինելու, ես պայքարող տեսակ եմ››:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան