Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը

Մշակութային

Նոր սկանդալ է հասունացել Հայաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի եւ երիտասարդ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանին միջեւ: Բանն այն է, որ Ջուլիանա Գրիգորյանն իր ինստագրամյան էջում նկար է հրապարակել ադրբեջանցի օպերային երգիչ Յոսիֆ էյվազովի հետ, ով ներկայացման մեջ իր զուգընկերն է եղել։ Խոսքը «Մուսկատ» թագավորական օպերայում տեղի ունեցած «Տրավիատա» ներկայացման առաջնախաղի մասին է, որտեղ հայ երգչուհու զուգընկերն էր «հարեւան» երկրի հայտնի տենորը։ Սա առաջացրել է Պապյանի վրդովմունքն ու վերջինս բաց նամակ է հղել երիտասարդ երգչուհուն, որում մասնավորապես ասված է. «Իհարկե, խնդիր չկա, կարող ես նրան սիրել, հավանել՝ որպես երգիչ, հիանալ, անվանել «ֆանտաստիկ»։ Ամեն դեպքում, Մայիսի 9-ին՝ ոչ վաղ անցյալում մեր փառապանծ Եռատոնի օրը, կարող էիր մեզ խնայել»- ասված է բաց նամակում: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը բացառիկ հարցազրույց ունեցավ օպերային երգչուհի ՋՈՒԼԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։

Վստահ եմ՝ տեսել եք Հասմիկ Պապյանի արձագանքը Ձեր լուսանկարի վերաբերյալ: Որեւէ պատասխան ունե՞ք:

— Հուսամ՝ կգտնեմ ուժ արտահայտվելու: Ես եւ ուսուցիչս՝ oպերային թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար, մաեստրո Լեւոն Ջավադյանը, մեզ դավաճանված ենք զգում: Իր հետ ունեցած ընդհարումների պատճառով ինձ հետ հաշվեհարդար տեսավ՝ դարձնելով քավության նոխազ, ձգեց հանրային պարսավանքի երախը: Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր, իսկ տիկինը չի բարեհաճում սաստի՝ դա ի՞նչ է, խրատելու նոր ձե՞ւ։ Թող նախ խոսեր ինձ հետ, կբացատրեի ամեն ինչ, սուտ մատնությամբ վրեժխնդիր է լինում, քանի որ չներեց հաջողված կարիերաս եւ հաղթանակներս։ Երբեւէ իր էջում արվեստիս վերաբերող նյութ չեք գտնի, իսկ ես միշտ սպասում էի նրա կարկառուն խոսքին, ախր ինքը մեր օպերային արվեստի մայրն էր, գուցե ինքս եմ գերագնահատել, չգիտեմ… Այդ չարաբաստիկ գրառումն էլ ինստագրամից տարածվեց: Օդանավակայանում էի՝ գիշերով, եւ չէի նկատել սկզբից ու քնել էի, հետո առավոտյան արդեն ուշ էր… Փաստորեն, ինքն այդ ամբողջ օրն իմ ուսուցչին էր անձնական նամակներով վարկաբեկել:

Ինչ վերաբերում է իմ գրառմանը, ապա ասեմ, որ դա հատուկ ինստագրամում մաեստրո Դոմինգոի էջի համար էի արել: Հարկավոր էր շնորհակալական խոսք հղել բոլորին, եւ քանի որ, արտիստի էթիկան հարկավոր է պահել, ես չէի կարող նրան չնշել։ Նյութը կիսվել եմ ուշ երեկոյան, հերթական օդանավակայաններից մեկում։ Պատկերացրեք մի պահ, ինչպես ես անէանում լարված գրաֆիկով աշխատելուց հետո՝ մտածելով սա էլ անեմ, նոր քնեմ: Նման պայմաններում ժամանակի զգացումը կորցրած՝ մտածում ես մի քանի րոպեներ գտնես, որ մարդկանց աշխատանքի համար էլեմենտար շնորհակալություն ասես: Գրառումս ընդամենն ամփոփիչ, հատուկ շնորհակալական ուղերձ է տեր եւ տիկին Դոմինգոներին, ինչպես նաեւ ամբողջ աշխատանքային թիմին, որը ընդունվել է նաեւ մաեստրոի ինստագրամյան էջում։ Յուրաքանչյուր կարգապահ արտիստ տեղյակ է էթիկայի կանոններից, այն էլ համաշխարհային հռչակ վայելող Դոմինգոների հետ աշխատելիս։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կդիտվեր հերթական սկանդալը հայազգի արտիստի կողմից: Կրկնում եմ՝ կան պարտավորություններ, որոնց չհետեւելը շատ ծանր կարող է անդրադառնալ կարիերայի վրա:

Իսկ ի՞նչ վերաբերմունք էիք սպասում Հասմիկ Պապյանի կողմից:

— Կարող էր, չէ՞, անձնական նամակ գրել խրատել-նախատել: Ավա՜ղ… Երբեք ինձ չի սիրել, երբեք չի ուրախացել իմ շռնդալից հաջողություններով։ Ախր դա մոր, կնոջ, արվեստագետի քայլ չէր։ Աստված թող ների, նման փոքրոգի լինելը գուցե պատճառ ունի, կարող եմ պատկերացնել, թե ինչ է զգում, երբ լինելով երգչուհի՝ այլեւս չի երգում: Անշուշտ, ցավալի է, բայց ախր իմ մեղքը չէ:

Իսկ ինչպե՞ս ու ումի՞ց ստացաք առաջարկ նման ծրագրով հանդես գալու:

— Մաեստրո Դոմինգոի կինը ընտրեց ինձ, որպես լավագույն ձայն եւ շնորհեց հնարավորություն իր եւ մաեստրոի գլխավորությամբ իրենց պրոդուկցիայում ներկայանալու, այն էլ ինձ համար առաջին անգամ Վիոլետայի դերերգով: Շատ դժվար եւ պարտավորեցնող աշխատանք էր: Իսլամական երկրում ես 10-ը ամիս առաջ երբ իմացա, անվերջ մտածում էի, թե ինչպես պետք է դրա հետ երգեմ, բայց, ի զարմանս՝ ինքն ավելի բարի գտնվեց իմ նկատմամբ, քան իմ հարազատ երկրում՝  իմ իսկ պաշտամունքի անձը…

Ի՞նչ կփոխանցեք Ձեր հետեւորդներին:

— Ես շատ տարբեր հետեւորդներ ունեմ, ովքեր ուղղակի այսօր ամբողջ օրը գրում են ինձ, խնդրելով որ չվհատվեմ եւ շարունակեմ նրանց ծանոթացնել աշխատանքային գործունեությանս հետ։ Վստահաբար ասում եմ բոլորին՝ ինչպե՞ս եք կարծում եթե այդքան թույլ եւ վհատվող լինեի, արդյոք հիմա կլինեի այնտեղ, որտեղ կամ։ Ի դեպ, շնորհակալ եմ մեր տիկին Պապյանից, քանի որ կարողացա վերջապես հասկանալ, թե ովքեր են իրական բարեկամներս։ Ասում են, չէ, կարող ես լավ կարծիք ունենալ մարդկանց մասին մինչեւ նրանք չեն ապացուցում հակառակը։ Սիրում եմ ձեզ՝ թանկագիննե՛րս, հուսամ աշխարհին ներկայացրած արվեստս կմեղմի հայրենակիցներիս վհատված սրտի ցավը, ես կիսում եմ այն եւ համոզված եմ ըմբռնումով կմոտենաք իմ բացատրություններին, իսկ մեղավորները՝ կզղջան:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. -«Իրավունք»-ին հաջողվեց գտնել մի նկար, որտեղ հռչակավոր տենոր Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը, նույն ադրբեջանցի արտիստի հետ եւս նկար ունի հրապարակած: Հարց է ծագում՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ այդ նկարը վրիպում է Հասմիկ Պապյանի դիտակետից:

https://iravunk.com/sim/?p=312777&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ