«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ռազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակը

Տեսանյութեր

Մեծ Հայրենական պատերազմի Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական համերգի ընթացքում «Մոսկվայի Տան« բեմից հնչեցին հայտնի և սիրելի ռազմական երգեր, ինչպես նաև  ռուս և հայ կոմպոզիտորների ժամանակակից ստեղծագործություններ։ 

Համերգից առաջ հանդիսավոր մթնոլորտ ստեղծեց ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նվագախումբը՝ հնչեցնելով շարային քայլերգեր եւ ռազմական տարիների մեղեդիներ։

Ողջունելով հյուրերին և շնորհավորելով բոլորին տոնի առթիվ՝ «Մոսկվայի Տան» տնօրեն Հայկ Մելիքյանը նշեց, որ համերգը ևս մեկ հնարավորություն է հարգանքի տուրք մատուցելու Հաղթանակի համար կյանքը տված հերոսների հիշատակի առաջ։

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր վետերաններին։ Մեծ Հաղթանակի հիշատակը կարտահայտվի մեր ողջ հոբելյանական տարվա միջոցառումներում։ Սա շատ կարևոր է պատմական հիշողության պահպանման և փոխանցման համար։ Անձամբ ինձ համար Հաղթանակի օրը ամենակարևոր տոներից մեկն է։ Իմ պապը՝ Վլադիմիր Բադալյանը, պատերազմի մասնակից էր, բժիշկ էր պաշարված Լենինգրադում։ Հպարտ եմ, որ իմ ընտանիքի ներկայացուցիչը նույնպես կռվել է Հաղթանակի համար», – ասաց Հայկ Մելիքյանը։

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան տաղանդավոր երգիչներ և երաժիշտներ «Ռոմանիչ բենդ» խմբից՝ հանրաճանաչ դաշնակահար և կոմպոզիտոր Մադաթ Ավանեսովի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային երգչախմբի մեներգիչ, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Արթուր Աղաջանովը։ Երեկոյի հաղորդավարուհին էր Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Վերոնիկա Սարոյանը։

Դահլիճում հնչած երգերի հետ մեկտեղ ցուցադրված տեսանյութերը, լուսանկարները, ինչպես նաև վետերանների տեսաշնորհավորանքներն ու հիշողությունները վերակենդանացրին հերոսական տարիների մթնոլորտը։

Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էին Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի դեսպանատների ներկայացուցիչներ, Ռոսսոտրուդնիչեստվոյի աշխատակիցներ Հայաստանում, 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչներ, Ռուս Ուղղափառ Եկեղեցու, Հայաստանի վետերանների միության, հասարակական և քաղաքական գործիչներ, ռուսական կազմակերպությունների ու մշակույթի ներկայացուցիչներ։

«Մեծ Հայրենական պատերազմը նաև մեր պատերազմն էր, քանի որ մենք մեկ մեծ խորհրդային ժողովուրդ էինք։ Եվ հայերը մեծ ավանդ են ունեցել Հաղթանակի գործում՝ սկսած գեներալներից մինչև շարքային զինվորներ, ովքեր կռվել են բոլոր ռազմաճակատներում։ Հպարտ եմ, որ աշխատում եմ Մեծ Հայրենականի վետերանների հետ, որոնց համար նման համերգները իսկական տոն են՝ երկարաձգելով նրանց կյանքը», – իր տպավորություններով կիսվեց Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը։

«Այսօր, երբ աշխարհում խեղաթյուրվում են պատմական փաստերը, նման միջոցառումները չափազանց կարևոր են։ Շատ ուրախալի է, որ հանդիսատեսների շարքում շատ երիտասարդներ կային։ Եվ հրաշալի է, որ «Մոսկվայի Տան դահլիճը» լեփ-լեցուն էր», - նշեց Երևանի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցու ավագ երեց Արսենի Գրիգորյանցը:

Համերգի ավարտից հետո հյուրերը ծանոթացան «Պատերազմը իմ երկրի պատմության մեջ» խորագրով ֆոտոցուցահանդեսին, որը ներկայացնում էր հայ ժողովրդի ներդրումը Մեծ Հաղթանակի գործում։ Ցուցադրության կենտրոնում տեղադրված էր խորհրդանշական «Հիշատակի Ծառը», որի վրա յուրաքանչյուրը կարող էր թողնել ուղերձ վետերաններին կամ կցել իր հարազատի լուսանկարը։ Հյուրերն անվերջ լուսանկարվում էին նաև նախասրահում տեղադրված Հաղթական կամարի մակետի մոտ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան