Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ Դանիելյան

Ներքաղաքական
«Աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ։ Ռուսաստանը, օգտագործելով իր ռազմաքաղաքական հաջողությունը, խաղաղության գործընթացի նախաձեռնող է դառնում՝ Ուկրաինայի հետ բանակցություններ վերսկսելով։ Թուրքիան հետևողականորեն իրականացնում է իր պանթյուրքիստական ռազմավարությունը՝ խորացնելով դիրքերը տարածաշրջանում և ամրապնդելով համագործակցությունը ԱՄՆ-ի, ՌԴ-ի և այլ գերտերությունների հետ՝ բարձրացնելով երկկողմ վստահության մակարդակը։ 
 
Իրանը և ԱՄՆ-ն վերսկսել են բանակցությունները՝ փորձելով նվազեցնել փոխադարձ ճնշումների ինտենսիվությունը։ Չինաստանը, իր հերթին, ընդլայնում է գլոբալ ներկայությունը՝ տնտեսական և դիվանագիտական նոր հնարավորություններ ստեղծելով Աֆրիկայում և այլ աշխարհագրական ուղղություններում։ Եվրոպական պետությունների ղեկավարները վերաիմաստավորում են հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ առաջնորդվելով ազգային և տարածաշրջանային հաշվարկներով։ Ադրբեջանը ակտիվացնում է իր գործակցությունը Թուրքիայի և Իսրայելի հետ՝ վերջիններիս համար իր տարածքը դարձնելով ռազմաքաղաքական հարթակ,Հայաստանի ՌԴ-ի և Իրանի դեմ: Հնդկաստան-Պակիստան հակասությունները սրվում են՝ ռազմական բախման հեռանկարով, վերոնշյալ և առհասարակ բոլոր ուժային կենտրոնները սևեռված են սեփական ազգային շահերի պաշտպանման և առաջմղման վրա՝ գիտակցելով, որ ներկայում որոշվում է նոր բազմաբեւեռ աշխարհակարգի ճակատագիրը։
 
Այդ ֆոնին Հայաստանի ներկայիս կառավարիչները շարունակում են գործել ազգային շահերին հակառակ տրամաբանությամբ՝ օր օրի խորացնելով ՀՀ-ի անվտանգային, քաղաքական և սոցիալական ճգնաժամերը։ Միջազգային հարթակում՝ փոխանակ ամրապնդելու Հայաստանի դիրքերը, նրանք վերածում են երկիրը արտաքին ուժերի փորձադաշտի։ Կառավարման այս մոդելը հակասում է ոչ միայն պետական շահին, այլև ազգային անվտանգությանը՝ Հայաստանը դուրս թողնելով միջազգային նոր ճարտարապետության ձևավորման գործընթացներից։
https://iravunk.com/sim/?p=312768&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ