«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ցավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

Հանդիպում

Հայտնի է, որ Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 21-ին, և որպեսզի այս ինստիտուտի լիազորությունները չավարտվեն, և Արցախի էջը հիմնովին չփակվի, Արցախի խորհրդարանում պետք է նախագահ ընտրեն՝ շաբաթներ առաջ իրականացրած սահմանադրական փոփոխությունների հիման վրա, որով թույլատրեցին, որ ընտրությունների անհնարինության դեպքում խորհրդարանն ընտրի նախագահին: Ի՞նչ կտա, ըստ էության, այս պահին թշնամու տիրապետության տակ գտնվող երկրի նախագահի ընտրությունը արցախահայերին եւ առհասարակ հարցը ուղղել ենք Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանին, ով նկատեց.

- Արցախի իշխանական կառույցների պահպանումը կարևոր է, քանի որ դա մեզ թույլ կտա հակազդել այն ուժերին, որոնք ձգտում են լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը և Արցախի խնդիրը համարում են լուծված։ Այն է՝ արդարացնել Ադրբեջանի հանցագործությունները՝ լիովին անտեսելով միջազգային իրավունքը և մարդկային բարոյականությունը։

Ինչ վերաբերում է նախագահի ընտրության կարգին, ապա այս հարցում տարբեր կարծիքներ կան, այդ թվում՝  էլեկտրոնային քվեարկությունն է։ Կարծում եմ, որ այն պայմաններում, երբ Արցախի ժողովուրդը ցրված է Հայաստանի Հանրապետության տարածքով մեկ, և նրա մի զգալի մասը ժամանակավորապես ապաստան է գտել Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում ուստի քվեարկության նման եղանակը չի արտացոլի իրական պատկերը։ Ընտրողը ստույգ տեղեկատվություն և պատկերացում չի ունենա նաև թեկնածուների ուժեղ և թույլ կողմերի, նրանց ծրագրի և այլն մասին։

Նախընտրելի են Ազգային ժողովում քվեարկության միջոցով ընտրությունները, թեև այս ընթացակարգն ունի նաև իր թերությունները, քանի որ, իմ կարծիքով, Արցախի Ազգային ժողովն ունի իր մեղքի բաժինը մեր ժողովրդի ողբերգության մեջ։ Արցախի նախագահի ընտրությունը թույլ կտա մեր ժողովրդին համախմբել կադրային ներուժը, ջանքեր գործադրել և աշխատանք սկսել օտարերկրյա կառույցների և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ։

- Ըստ շրջանառվող լուրերի, օկուպացված Արցախի նախագահի պաշտոնում առաջադրվելու է Արցախը լուծարած նախագահ Սամվել Շահրամյանը, սրան ինչ գնահատական կտաք։

- Շահրամանյանի թեկնածության վերաբերյալ ես չեմ կարող միանշանակ կարծիք հայտնել, քանի որ այս գործչին լավ չեմ ճանաչում։ Մի քանի անգամ ավագանու կազմում հանդիպել ենք նրա հետ, զրույցներ ունեցել, խնդիրներ քննարկել։ Կարծես թե նա ճիշտ է պատճառաբանում, բայց ես տարակուսում եմ նրա պասիվությունից, զգուշավորությունից և ՀՀ իշխանությունների արձագանքին մշտական ​​հետադարձ հայացքից։

Նրան ուղղված կան  բազմաթիվ հարցեր՝ ունեք էթնիկ զտումների, բնակչության անվտանգ ելքի եւ ընդհանրապես բանակցությունների եւ լուծարման վերաբերյալ։  Ցավոք սրտի, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում։ Բոլորն այս կամ այն ​​կերպ կապված են արտաքին ուժերի հետ։

Ես ժամանակին խոսել եմ 2008 թվականին Արցախի Ազգային ժողովում Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման հարցով լսումների մասին։ Այնուհետև ես առաջարկեցի Արցախի անկախության ճանաչման հարցը բարձրացնել ՀՀ իշխանությունների մոտ, քանի որ պահը հարմար էր։ Սա հիմնավորեցի, կապեցի անվտանգության խնդրի հետ ու զարմացա, երբ մոտ 100 ներկաներից ոչ մեկը չաջակցեց իմ առաջարկին։

Երբ այսօր լսում եմ, թե ինչպես են Պուտինը և մյուս պետությունների ղեկավարները նախատում ՀՀ իշխանություններին Արցախը չճանաչելու համար, ակամա հիշում եմ այդ քննարկումները։ Ահա թե ինչպես տասնամյակների ընթացքում մենք կորցրել ենք մեր կադրային ներուժը և ունենք պատեհապաշտների, անհեռատես ու եսասերների մի ամբողջ «բանակ»։ Ես ներողություն եմ խնդրում կոշտ լեզվի համար, բայց չեմ կարող լռել։

-Պարոն Առուշանյան, առհասարակ, որքանո՞վ եք իրատեսական համարում այլեւս հայկական Արցախ վերադարձը։


- Ես լավատես եմ և հավատում եմ մեր պատմական հայրենիք վերադարձի հարցի դրական լուծմանը։ Միայն դրա համար անհրաժեշտ են հսկայական ջանքեր, հայ ժողովրդի ռեսուրսների կենտրոնացում, ճիշտ արտաքին քաղաքականություն և պետության արդյունավետ կառավարում։

 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան