«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը

Ներքաղաքական
Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ հանդիսավորապես նշվեց Մեծ Հայրենական պատերազմում տարած պատմական հաղթանակի 80-ամյա հոբելյանը՝ արժանի հարգանք մատուցելով հերոսների անմահ հիշատակին և ոգեշնչելով նոր սերունդներին:
 
Առավոտյան Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամները, ձեռքներին բարձր պահելով Հաղթանակի փառահեղ դրոշը, գնացին «Հաղթանակ» զբոսայգի: Այստեղ, Անմար կրակի առջև, նրանք խոնարհվեցին և ծաղկեպսակներ դրեցին՝ խորին երախտագիտություն հայտնելով այն քաջարի հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն խաղաղության և ազատության սրբազան գաղափարների: Հանուն նրանց, ովքեր փրկեցին աշխարհը դարչնագույն ժանտախտից։
 
Այնուհետև՝ միջոցառման մասնակիցները Ստեփան Շահումյանի հրապարակից երթով շարժվեցին դեպի Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատուն: Այստեղ, ժողովրդական հիացմունքի ալիքների ներքո, բացվեց Հաղթանակի դրոշի հսկայական՝ 200 մետրանոց կրկնօրինակը, որը հպարտորեն ծածանվեց՝ խորհրդանշելով մեր ժողովուրդների անքակտելի բարեկամությունը և միասնական պատմական ճակատագիրը:
 
Հաղթական երթն ավարտվեց «Կիրովի» անվան մանկական զբոսայգում, որտեղ մեծ ոգևորությամբ մեկնարկեց միջոցառման հանդիսավոր մասը: Սրտառուչ խոսքով հանդես եկավ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը, ով դիմեց ներկաներին. «Այսօր մեծ հպարտության և անսահման երախտագիտության զգացումով նշում ենք մարդկության պատմության ամենաողբերգական և հերոսական էջերից մեկի՝ Մեծ Հայրենական Պատերազմում Հաղթանակի 80-ամյա հոբելյանը: Ութ տասնամյակ է անցել այն պատմական օրից, երբ համաշխարհային ֆաշիզմը ծնրադրեց մեր հայրենիքի առջև, իսկ կարմիր դրոշը ծածանվեց Ռայխստագի վրա՝ ազդարարելով արդարության հաղթանակը չարիքի նկատմամբ: Թող այս փառահեղ տոնը լինի միասնության, հայրենասիրության և խաղաղասիրության խորհրդանիշ մեր ժողովրդի համար: Թող մեր հերոսների անմահ սխրանքները ոգեշնչեն նոր սերունդներին և առաջնորդեն մեզ դեպի նոր հաջողություններ և ձեռքբերումներ: Փա՛ռք Մեծ Հայրենական Պատերազմում տարած Հաղթանակին: Փա՛ռք մեր հերոսներին: Փա՛ռք մեր անպարտելի ժողովրդին:»
 
Ծափողջյունների ներքո տեղի ունեցավ ՀԿԿ շարքերի հանդիսավոր համալրում: Նոր անդամատոմսեր ստացան երիտասարդ կոմունիստներ՝ Հրաչ Դրամփյանը, Ռազմիկ Սարգսյանը, Հրայր Դադիկյանը և Դավիթ Հովսեփյանը, ովքեր սրբազան երդում տվեցին հավատարիմ մնալ հայրենիքին և կուսակցության վեհ գաղափարներին:
 
Հանդիսության մթնոլորտն առավել ներդաշնակ էր դարձնում դաշտային խոհանոցը, որտեղ ռուսական սահմանապահ ծառայության հոգատարությամբ պատրաստված ռազմաճակատային շիլան վառ հիշեցում էր այն դժվարին, բայց փառահեղ տարիների մասին, երբ մեր հայրենիքի ճակատագիրը կերտվում էր մարտի դաշտում: Հարակից վրանում բաժանվող «Հայաստանի Կոմունիստ» պաշտոնաթերթի թարմ համարները ոգեշնչում էին ներկաներին պատմական հիշողության անխաթար պահպանման կարևորությամբ:
 
Հուզիչ և միաժամանակ բոլորին հոգեհարազատ համերգային ծրագրում հնչեցին հայրենասիրական երգեր հայերեն և ռուսերեն լեզուներով, իսկ ազգային պարերը խորհրդանշեցին մեր ժողովրդի անկոտրում ոգին: Միջոցառմանը ողջ օրվա ընթացքում միացան բազմաթիվ քաղաքացիներ՝ ապացուցելով, որ մեր ժողովուրդը խորապես գնահատում է խաղաղության և ազատության համար մղված պայքարի արժեքը և հավատարիմ է մնում խորհրդային ժառանգությանը:
 
Հաղթանակի օրվա տոնակատարություններ տեղի ունեցան նաև Գյումրիում։ Քաղաքում կազմակերպվել էր հայ-ռուսական համատեղ միջոցառում՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության և ռուսական 102-րդ ռազմաբազայի համագործակցությամբ։ Միջոցառմանը մասնակցեցին Գյումրու քաղաքապետը, ՀԿԿ Գյումրու քաղկոմի ներկայացուցիչները՝ Կենտկոմի երկրորդ քարտուղար Գագիկ Մանուկյանի գլխավորությամբ, բազայի ղեկավարությունը և այլ պաշտոնյաներ։
Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններ Հայաստանի Կոմունիստական կուսակցության ջանքերով տեղի ունեցան նաև Հանրապետության բոլոր քաղաքներում: Տեղական կուսակցական կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվեցին հիշատակի միջոցառումներ, դպրոցականների մասնակցությամբ ծաղիկներ դրվեցին հուշարձաններին և հարգանքի տուրք մատուցվեց զոհված հերոսներին:
 
Այսպիսով, մայիսյան այս փառահեղ օրը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և ողջ հայ հասարակությունը վերստին հաստատեցին, որ պատմական հիշողությունը, հայրենասիրությունն ու սխրանքի հանդեպ երախտագիտությունը մեր ժողովրդի հոգևոր արժեքների հիմնաքարերն են և կմնան հավերժ: Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը դարձավ ոչ միայն անցյալի հիշատակման, այլև ապագայի նկատմամբ հավատի ու հույսի վառ դրսևորում:
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան