«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենա
Սպորտ
Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է Marca-ն:
«Արքայական ակումբը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 43-ամյա մասնագետի հետ:
«Բայերը» փոխհատուցում կստանա, քանի որ Ալոնսոն «Դեղագործների» հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականը:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտոնից կհեռանա Լա լիգայի վերջին տուրից հետո, իսկ մոտակա օրերին պայմանագիր կկնքի Բրազիլիայի հավաքականի հետ:
Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ իսպանական գրանդի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Սանտյագո Սոլարին, որն այդ պաշտոնը զբաղեցրել էր նաև 2018-ին:
https://iravunk.com/sim/?p=312641&l=am/